«Հրապարակ»․ Ընկել են «օրենքով գողերի» հետեւից

«Հրապարակ»․ Ընկել են «օրենքով գողերի» հետեւից

Sat, 11 Apr 2026 08:25:46 +0400


Ընտրությունների նախաշեմին քաղաքական իշխանությունն ընկել է «օրենքով գողերի», քրեական հեղինակությունների հետեւից, նպատակը մեկն է՝ նրանց իրենցով անել, վախեցնել քրեական վարույթներով՝ ստիպելով աշխատել իրենց օգտին։ Թիրախում են հատկապես մեծ «ավտարիտետները», օրինակ, պարբերաբար բռնում եւ բաց են թողնում «օրենքով գող» Զապին, նրա շրջապատի անձանց։ Երեկ էլ հերթը հասել է «օրենքով գող» եզդի Ջնդի Ամարյանին՝ Ջնդիին։ ՔԿ-ն նրան ձերբակալել է «գողականի» ստատուսը պահպանելու, դրան հարելու համար եւ ներկայացրել կալանքի, սակայն հայտնի դատավոր Մասիս Մելքոնյանը մերժել է կալանքի միջնորդությունը եւ նրան ազատ արձակել նիստերի դահլիճից։

Մեզ պատմեցին, որ քրվարույթով անցնում է նաեւ մարտունեցի գողական, որին Մելքոնյանը եւս ազատ է արձակել՝ կիրառելով վարչական հսկողություն։ Քննչական կոմիտեից Ջնդիի վերաբերյալ հաստատում են տեղեկությունը եւ փոխանցում․ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ կիրառվել են տնային կալանք, գրավ եւ բացակայելու արգելք»։ Ջնդի Ամարյանի պաշտպան Գեղամ Հակոբյանն էլ, անդրադառնալով իր պաշտպանյալի մեղադրանքին, նշեց․ «Բացարձակ հիմնավորում չկա, ինքը չի հանդիսանում քրեական հեղինակություն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Վերջին թարմ լուրը՝ Իրանի առաջնորդի առողջական վիճակի մասին

Վերջին թարմ լուրը՝ Իրանի առաջնորդի առողջական վիճակի մասին Sat, 11 Apr 2026 14:00:06 +0400 Իրանի…

14 րոպե ago

Վարույթն իրականացնող մարմինը հայտարարեց նախաքննության ավարտի մասին

Վարույթն իրականացնող մարմինը հայտարարեց նախաքննության ավարտի մասին Sat, 11 Apr 2026 13:45:09 +0400 Քիչ առաջ՝…

29 րոպե ago

Փաշինյանը առավոտ կանուխ արդեն ակնարկել էր ցավալի դեպքի մասին

Փաշինյանը առավոտ կանուխ արդեն ակնարկել էր ցավալի դեպքի մասին Sat, 11 Apr 2026 13:29:36 +0400…

44 րոպե ago

Շուտով հանցավոր խմբերի մասին բացահայտումներ կլինեն

Շուտով հանցավոր խմբերի մասին բացահայտումներ կլինեն Sat, 11 Apr 2026 13:15:33 +0400 «Հրապարակ» ՀՀ ՆԳՆ…

58 րոպե ago

Ովքեր են գումար փոխանցել Թրամփի Խաղաղության խորհրդին․ Հայաստանը ևս անդամ է

Ովքեր են գումար փոխանցել Թրամփի Խաղաղության խորհրդին․ Հայաստանը ևս անդամ է Sat, 11 Apr 2026…

1 ժամ ago

Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին

Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Sat, 11 Apr 2026 12:53:40 +0400 Թուրքիայի…

1 ժամ ago