«Իմ ուղեկիցները»․ Ղալիբաֆի հուզիչ գրառումը՝ զոհված երեխաների լուսանկարներով

«Իմ ուղեկիցները»․ Ղալիբաֆի հուզիչ գրառումը՝ զոհված երեխաների լուսանկարներով

Sat, 11 Apr 2026 11:09:29 +0400


Իրանի Խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X- ում հրապարակել է նկար, որտեղ գրված է. «Այս թռիչքի իմ ուղեկիցները», իսկ նկարում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհված երեխաների նկարներն են:

Իրանի պատվիրակության ղեկավար, ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Իսլամաբադի օդանավակայանում լրագրողներին ասել է հետևյալը.

​«Եթե [ամերիկյան պատվիրակությունը] ցանկանա բանակցություններն օգտագործել որպես անօգուտ ցուցադրականություն և խաբեության գործողություն, մենք պատրաստ կլինենք իրացնել մեր իրավունքները՝ հավատալով Աստծուն և հենվելով մեր ժողովրդի ուժի վրա», – նրա խոսքերն է մեջբերել «Mehr» գործակալությունը

Հիշեցնենք, որ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն արդեն ժամանել են Պակիստաի մայրաքաղաք։ Իսլամաբադում բանակցությունները մեկնարկելու են այսօր, այդ մասին նախօրեին հայտարարել էր Պակիստանի վարչապետը՝ կոչ անելով կողմերին օգտվել պատմական հնարավորությունից և հանգուցալուծել խնդիրը դիվանագիտական ճանապարհով։

Իրանի պատվիրակությունը բավականին մեծ է, շուրջ 70 մարդ, այդ թվում՝ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը՝ որպես պատվիրակության ղեկավար, պատգամավորներ, անվտանգության կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ և այլն։

Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, կազմում են նաև Սթիվեն Ուիտկոֆն ու նախագահ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները և այլք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հարյուրավոր տներ դեռեւս շարունակում են մնալ հեղեղված

Հարյուրավոր տներ դեռեւս շարունակում են մնալ հեղեղված Mon, 13 Apr 2026 18:30:42 +0400 ՌԴ Դաղստանի…

4 րոպե ago

Ո՞ր բիզնեսմեններն էին ներկա Փաշինյանի հետ «նախաճաշին»

Ո՞ր բիզնեսմեններն էին ներկա Փաշինյանի հետ «նախաճաշին» Mon, 13 Apr 2026 18:21:58 +0400 Նիկոլ Փաշինյանն…

13 րոպե ago

1600 տարվա քրիստոնեական սրբավայր է հայտնաբերվել

1600 տարվա քրիստոնեական սրբավայր է հայտնաբերվել Mon, 13 Apr 2026 18:15:26 +0400 Եգիպտոսում ավելի քան…

19 րոպե ago

«Արեւելք-Արեւմուտք» նավթամուղի աշխատանքը վերականգնվել է

«Արեւելք-Արեւմուտք» նավթամուղի աշխատանքը վերականգնվել է Mon, 13 Apr 2026 18:00:00 +0400 Սաուդյան Արաբիան վերականգնել է…

35 րոպե ago

Նոր օրենք․ վճարող ուղևորը չվճարողին «աբերկոտ կանի»

Նոր օրենք․ վճարող ուղևորը չվճարողին «աբերկոտ կանի» Mon, 13 Apr 2026 17:45:16 +0400 Երևանի նախկին…

49 րոպե ago

Ո՞վ է Ջրային կոմիտեին 7 մլն դրամի խորհուրդ տալու

Ո՞վ է Ջրային կոմիտեին 7 մլն դրամի խորհուրդ տալու Mon, 13 Apr 2026 17:39:11 +0400…

55 րոպե ago