Երկուշաբթի , 13 Ապրիլի 2026

Փաշինյանը առավոտ կանուխ արդեն ակնարկել էր ցավալի դեպքի մասին

Փաշինյանը առավոտ կանուխ արդեն ակնարկել էր ցավալի դեպքի մասին

Sat, 11 Apr 2026 13:29:36 +0400


Խնդրում եմ՝ ճանապարհներին լինել հնարավորինս զգույշ և պահել երթևեկության կանոնները, այս մասին Լոռու մարզ մեկնելիս ֆեյսբուքյան եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ իրեն ուղեկցող ավտոբուսի վրաերթի մասին լուր չէր տարածվել:

«Հիմա ճանապարհների լավ վիճակը երբեմն լրացուցիչ գայթակղություն է վարորդների համար ավելի արագ վարել մեքենաները, ինչը բերում է շատ ցավալի դեպքերի»,-ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան խոշոր վթար է տեղի ունեցել Քուչակ-Ապարան ճանապարհին։ Բախվել են ՆԳՆ ոստիկանության «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենան։

Ըստ լուրերի՝ Ոստիկանության գվարդիայի ավտոբուսը Լոռի էր մեկնում Փաշինյանին ուղեկցելու համար։ Վթարի հետևանքով 1 մարդ մահացել է, 12-ը՝ վնասվել։ Երեկ էլ խոշոր վթար էր տեղի ունեցել Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում, ինչի հետևանքով 6 հոգի մահացել էին, նրանց թվում նաև՝ երեխաներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ է կատարվում Հորմուզի նեղուցում. Թրամփը հրահանգ է տվել

Ինչ է կատարվում Հորմուզի նեղուցում. Թրամփը հրահանգ է տվել Sun, 12 Apr 2026 23:45:58 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով