Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ

Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ

Sat, 11 Apr 2026 14:15:30 +0400


-Բարև ձե՜զ,- Նիկոլ Փաշինյանը Տաշիրում իր շքախմբի հետ մի բնակարան էր ուզում մտնել (Տեսարանը գրեթե հիշեցնում էր «անսպասելի հյուրեր» ժանրի քաղաքական ռեալիթի շոու)։ Զարմանալի չէր, որ բնակարանի տերը անմիջապես դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ։
-Չուզեց խոսել մեզ հետ,- իբր նուրբ ձևով բացատրեց Փաշինյանը։ (քաղաքական լեզվով սա մոտավորապես թարգմանվում է՝ «դուռը փակվեց, բայց հաղորդակցությունը բաց է»։

Սա ողբերգություն է։ Հոգեբանական ողբերգություն։ Սա մի ընտանիքի պատմություն չէ, այն աստիճանաբար դառնում է ընդհանրական պատկեր, երբ մարդիկ փախչում են նրանից՝ շառ ու փորձանքից հեռու։ Հանդիպում քաղաքականությանը՝ սեփական ռիսկով։ Եկեղեցում 18-ամյա դպրոցականին ձերբակալելուց հետո, երբ պատանին էր ենթարկվել ֆիզիկական բռնության, շատերն են իրենց հարց տվել՝ եթե պատահական հանդիպեն Փաշինյանին ու բախվեն նրանց հայացքները՝ ի՞նչ կանեն։ Այստեղ հարցը դառնում է ոչ թե քաղաքական, այլ՝ գրեթե գոյաբանական։ Խոսքս վերաբերվում է ազգային գիտակցություն, հիշողություն, պատմություն, արժանապատվություն ունեղող մարդկանց։ Շատերին եմ այդ հարցը տվել ու տարբեր պատասխաններ եմ ստացել․
-Ափով կփակեմ աչքերս։ (ինքնապաշտպանության «օֆլայն ռեժիմ»)
-Չեմ նայի, հայացքս կփախցնեմ։ (դիվանագիտական, չտեսնելու տալ)
-Կփախչեմ։ (ամենաարագ քաղաքական դիրքորոշումը
-Կտիրապետեմ ինձ, այնպես, կարծես մարդ չեմ տեսել։ Ինձ ու ընտանիքիս վնաս կտա։ (բարձր մակարդակի «ինքնակարգավորում»)
-Աստված չանի։ Փորձանքից հեռու։ (ավանդական անվտանգության համակարգ)
Կարող եք լրացնել, յուրաքանչյուրդ ձեր պատասխանն ունեք։ Ասեմ, որ ինչ պատասխան էլ ունենաք, դա վախ չէ, ընտրություն է այն մասին, թե ով ինչպես կարող է խուսափել վտանգից։

Կա նաև փոքրաթիվ խումբ, որ ասում է, թե այս ինչ բանը կուզեմ, այնինչ բանը կուզեմ․․․ Այսինչ հարցս կլուծեմ, պրոբլեմս կլուծեմ։ (այս հատվածը արդեն հիշեցնում է «հանդիպեցի՝ օգտվեցի» ժանրի քաղաքական տնտեսագիտություն։ Ըստ այդմ էլ հասկանալի է, թե նրանք ինչու Փաշինյանից չեն փախչում։
Ինչևէ, հիմա հասկանու՞մ եք, թե ինչու՞ է Փաշինյանը թատրոն տալիս ու նկարում, երբ մեկը իրենից չի փախչում կամ իր հետ ,, լոք- լոք է անում,,։ (քաղաքական PR-ի «հազվագյուտ կադրերի հավաքածու») Այդ տեսարանները նա ուզում է մարդկանց գիտակցության մեջ նստեցնել, որ հետո մարդիկ չասեն՝ էդ բոլորս դեմ էինք, ո՞նց ընտրվեց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը միանում է հակաթրամփյան կոալիցիային

Փաշինյանը միանում է հակաթրամփյան կոալիցիային Sat, 11 Apr 2026 16:15:07 +0400 Փաշինյանը որոշել է Հայաստանը…

10 րոպե ago

«Հզբոլլահ»-ը բանակցություններից առաջ հարվածել է Իսրայելին

«Հզբոլլահ»-ը բանակցություններից առաջ հարվածել է Իսրայելին Sat, 11 Apr 2026 16:00:26 +0400 «Հզբոլլահ» խմբավորումը պնդում…

25 րոպե ago

Էլի մարդ կա՞, որ իր հաղթանակը նվիրելու է Ռոբերտ Քոչարյանին

Էլի մարդ կա՞, որ իր հաղթանակը նվիրելու է Ռոբերտ Քոչարյանին Sat, 11 Apr 2026 15:45:46…

39 րոպե ago

Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք

Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Sat, 11 Apr 2026 15:30:50 +0400 Չեմ…

54 րոպե ago

Աշխարհի բոլոր ծայրերից հայերը հավաքվել են Փարիզում

Աշխարհի բոլոր ծայրերից հայերը հավաքվել են Փարիզում Sat, 11 Apr 2026 15:22:58 +0400 Փարիզում այսօր…

1 ժամ ago

Ռուսաստանի հետ՝ գործնական անվտանգություն, ԱՄՆ-ի հետ՝ իրական երաշխիքներ

Ռուսաստանի հետ՝ գործնական անվտանգություն, ԱՄՆ-ի հետ՝ իրական երաշխիքներ Sat, 11 Apr 2026 15:18:18 +0400 «Առաջարկ…

1 ժամ ago