Բոլոր լուծումները կան, որ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ
Sat, 11 Apr 2026 17:33:19 +0400

Հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի հիմնական դերաբաշխումը։
Նրա խոսքով՝ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորում է պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը, մինչդեռ վարչապետի թեկնածու առաջադրված է Սամվել Կարապետյանը։
Ղազարյանը նշել է, որ իրենց քաղաքական պայքարի գլխավոր նպատակը Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալն է։ Նա ընդգծել է, որ այդ գործընթացը իրականացվելու է բացառապես Սահմանադրության և գործող օրենքների շրջանակում՝ հավելելով, որ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ լուծումները առկա են։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր