Մարզերից եկողներին խոչընդոտե՞լ են
Sat, 11 Apr 2026 17:47:20 +0400

Ազատության հրապարակում կայանալիք «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հանրահավաքից առաջ կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը ներկայացրել է իրենց ակնկալիքներն ու ուղերձը։
Նրա խոսքով՝ հավաքից սպասելիքները մեծ են, իսկ հիմնական գաղափարը միասնությունն է։ Ղազինյանը նշել է, որ քաղաքացիները չպետք է անտարբեր մնան, այլ ակտիվ մասնակցություն ունենան երկրի ապագայի ձևավորման գործում՝ պատասխանատվություն կրելով իրենց ընտրությունների համար։ Նրա համոզմամբ՝ կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ կարողանա ապագայում պատասխան տալ իր սերունդներին՝ ներկայացնելով, թե ինչ դիրքորոշում է ունեցել երկրի համար կարևոր պահերին։
Ղազինյանը նաև անդրադարձել է մարզերից քաղաքացիների մասնակցությանը՝ նշելով, որ կան տեղեկություններ որոշ խոչընդոտների մասին։ Նրա գնահատմամբ՝ նման իրավիճակները պայմանավորված են այն հանգամանքով, որ իշխանությունները գիտակցում են մարդկանց աճող պատրաստակամությունը՝ մասնակցելու փոփոխությունների գործընթացին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր