Ադրբեջանում հայտնի կին տիկտոկերի են ձերբակալել․ մա՞րդ էր վաճառում
Sat, 11 Apr 2026 19:00:42 +0400

TikTok-ի օգտատեր Էլնար Գուլիևան, որը հայտնի է Enoor կեղծանվամբ, մեղադրվել է մարդկանց թրաֆիքինգի մեջ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ երկրի ՆԳՆ-ին հղումով։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նա ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից անցկացված օպերատիվ միջոցառումների արդյունքում։
Երիտասարդ տիկտոկերին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով (մարդկանց թրաֆիքինգ)։ Դատարանը Գուլիևայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր