Երկուշաբթի , 13 Ապրիլի 2026

Հոգնել է Թրամփից ու Պուտինից

Հոգնել է Թրամփից ու Պուտինից

Sat, 11 Apr 2026 21:00:39 +0400


Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը հայտարարել է, որ հոգնել է թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողություններից, որոնք ազդում են էներգակիրների գների վրա։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ «Հոգնել եմ այն բանից, թե ինչպես են ընտանիքների էներգիայի վարձավճարները հանկարծակի աճում Պուտինի կամ Թրամփի գործողություններից։ Մենք այդ մասին ասում ենք թե մարդկանց, թե բիզնեսին, որ պարզապես պետք է հաշտվենք այն փաստի հետ, որ կապված ենք միջազգային շուկայից»,- հայտարարել էր Ստարմերը։ Նա նաեւ ընդգծել է, որ գեոպոլիտիկ անկայունության պայմաններում Մեծ Բրիտանիան պետք է էներգետիկ առումով դառնա անկախ։ Դրա միակ ճանապարհը բրիտանական գործադիրի ղեկավարը տեսնում է վերականգնվող ռեսուրսների անցման արագացման մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով