Բանկիրներին կանչել են շտապ խորհրդակցության
Sat, 11 Apr 2026 23:00:07 +0400

ԱՄՆ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը եւ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելը ամերիկյան խոշորագույն բանկերի ղեկավարներին հրավիրել են շտապ խորհրդակցության։ Պատպառը՝ ֆինանսաբանկային ոլորտի նկատմամբ առաջացած սպառնալիքներն են՝ պայմանավորված արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառման ընդլայնման հետ։ Այս մասին հայտնում են Bloomberg եւ Financial Times պարբերականները։
Ամերիկյան իշխանությունները, ըստ հրապարակման, ցանկանում են համոզված լինել, որ բանկիրներն իրազեկված են հնարավոր ռիսկերի մասին եւ ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր քայլերը՝ իրենց համակարգերը պաշտպանելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր