Դաժան սպանություններ, ընտրակաշառք․ հաջորդ վարչապետը կի՞ն է լինելու․ էքստրասենս
Sat, 11 Apr 2026 23:15:35 +0400

Մոտենում են խորհրդարանական ընտրությունները, ներքաղաքական պայքարն ավելի է թեժանում։ Էքստրասենս Ինարա Գրիգորյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ իր կանխատեսումներով՝ ընտրությունների արդյունքում Հայաստանում փոփոխություններ են սպասվում։ Էքստրասենսը պնդում է, որ իր կանխատեսումներով՝ ինչ-որ մի կին քաղաքական գործիչ էական դերակատարում է ունենալու ներքաղաքական պրոցեսներում։ «Ընտրությունների արդյունքում գաղտնի կուլիսային գործողություններ եմ տեսնում՝ իշխանությունների հետ կապված։ Նախկին իշխանությունների կողմից էլ ագրեսիվ գործողություններ եմ տեսնում, ոչ ստանդարտ մեթոդներ։ Իշխանափոխություն է լինելու, ինչ-որ մի կին է հայտնվելու՝ անսպասելի կերպով։ Ամեն դեպքում՝ ես չեմ ասում, որ այդ կինն է լինելու հաջորդ վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը դժվարությամբ է հեռանալու։ Նա դեռ իր ծրագիրն ունի», – ասում է Ինարա Գրիգորյանը։
Էքստրասենսը նաև անդրադարձավ Հայաստանում սպասվելիք մյուս իրադարձություններին, մասնավորապես՝ սահմանային վիճակին, ինչպես նաև որոշ մահվան դեպքերի, որոնք ըստ նրա՝ ինքնասպանության կամ դժբախտ պատահարների անվան տակ սպանության դեպքեր են․ «Լարվածություն սամանին լինելու է մերթընդմերթ։ Փողերի լվացման դեպքերը, ինքնասպանությունները գնալով մեր երկրում շատանալու են։ Վերջին շրջանում գետերում, կամ ինչ-որ այլ ջրային տարածքներում հաճախ են դիակներ գտնում, և հայտարարում են, որ կամ ինքնասպանություն է տեղի ունեցել, կամ էլ՝ դժբախտ պատահար։ Իրականում գործ ունենք կրիմինալի հետ, և դրանք դաժան սպանության դեպքեր են։ Կենդանիների, մասնավորապես՝ շների դեմ դաժան վերաբերմունքը մեր երկրում ևս շատացել է, չի կարելի այդպես, դա ազդում է երկրի ընդհանուր մթնոլորտի վրա»։
Էքստրասենսի խոսքով՝ լրագրողների դեմ իշխանությունները նոր արշավներ են ծրագրում, ամեն գնով մասնագիտական հանրույթին լռեցնելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր