Մինչբանակցային կարևոր տարաձայնություն կա․ իրանագետ

Մինչբանակցային կարևոր տարաձայնություն կա․ իրանագետ

Sun, 12 Apr 2026 09:45:40 +0400


Պակիստանի մայրաքաղաքում Իրան — ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններն ի մի բերելով, կարելի փաստել, որ մոտ մեկ ժամ առաջ մեկնարկել են պատվիրակությունների տեխնիկական թիմերի միջև քննարկումներ և ինչ-որ եռակողմ գործընթաց։

Վերջինս, կարծում եմ՝ դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ, սակայն դրա առկայությունը փաստ է։

Խոսքն ավելի շուտ կողմերի միջև բանակցային շրջանակը հստակեցնելու միտված նախնական շփման մասին է, քանի որ մինչբանակցային կարևոր տարաձայնություն կա՝ Լիբանանում հրադադարը, որն այդպես էլ չի կայանում, չնայած Իսրայելը նկատելիորեն թուլացրել է հարվածները։

Տեխնիկական թիմերի բանակցությունները վերաբերում են, մասնավորապես, ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով սառեցված իրանական միջոցների ապասառեցման գործընթացին, որը նույնպես իրանական պայման էր և որին ԱՄՆ-ում համաձայնել են։

Առայժմ որևէ պաշտոնական հայտարարություն չկա ոչ մի կողմից, և գրեթե ամեն ինչ տեղի է ունենում խիստ փակ ձևաչափով։

Իրանագետ Վարդան Ոսկանյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հիշատակի երթ` դեպի Եռաբլուր

Հիշատակի երթ` դեպի Եռաբլուր Sat, 19 Sep 2026 16:51:47 +0400 Latest news from Secure News…

25 րոպե ago

Փոխանակ ժողովրդի մասին մտածի, իր աշխատավարձն է բարձրացնում

Փոխանակ ժողովրդի մասին մտածի, իր աշխատավարձն է բարձրացնում Sat, 19 Sep 2026 16:45:09 +0400 Դժվար…

31 րոպե ago

Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն

Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն Sat, 19 Sep 2026 16:45:00 +0400 Աղբյուրը բացահայտելու…

32 րոպե ago

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր Sat, 19 Sep 2026…

46 րոպե ago

Վարդենիսն էլ են որոշել առանց պայքարի «հանձնել»

Վարդենիսն էլ են որոշել առանց պայքարի «հանձնել» Sat, 19 Sep 2026 16:15:30 +0400 Հոկտեմբերի 25-ին…

1 ժամ ago

«Ելույթս վնասարար էր տրանսգենդեր անձանց իրավունքների տեսանկյունից»․ Ղազարյանը ներողություն է խնդրել

«Ելույթս վնասարար էր տրանսգենդեր անձանց իրավունքների տեսանկյունից»․ Ղազարյանը ներողություն է խնդրել Sat, 19 Sep 2026…

1 ժամ ago