Խորհրդարանական ընտրություններ՝ Հունգարիայում․ Օրբանի երկարամյա ղեկավարումը ռիսկի տա՞կ է
Sun, 12 Apr 2026 11:30:02 +0400

Կիրակի վաղ առավոտյան մեկնարել են Հունգարիայի խորհրդարանական ընտրությունները։
Մասնակցում են հինգ կուսակցություններ, սակայն իրական մրցակիցներն են երկուսը՝ վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդեսը» և Պետեր Մադյարի «Տիսա»-ն, որը հիմնադրվել է 2020 թվականին (Մադյարը լքել է իշխող կուսակցությունը՝ անցնելով ընդդիմության կողմը 2024 թվականին)։
Ընտրողները մինչև ժամը 19:00-ն կքվեարկեն միամանդատ ընտրատարածքում թեկնածուի համար (199 տեղերից ընդհանուր առմամբ 106-ը կբաշխվեն այս կերպ) և կուսակցության համար։ Խորհրդարան մտնելու համար քաղաքական կուսակցությունները պետք է հաղթահարեն 5% շեմը։
«Ֆիդեսից» և «Տիսա»-ից բացի, ընտրողները կկարողանան քվեարկել ձախակողմյան Դեմոկրատական Կոալիցիային, «Երկպոչ շուն» կուսակցությանը և ծայրահեղ աջ «Մի Հազանկին» («Մեր Հայրենիք») կուսակցությանը։ Հարցումների համաձայն, միայն վերջինս ունի 5% շեմը հաղթահարելու հնարավորություն։
Անկախ հարցումները կանխատեսում են ընդդիմության հաղթանակը, սակայն կառավարությանը մոտ կանգնածները ակնկալում են, որ Օրբանի կուսակցությունը կպահպանի իր խորհրդարանական մեծամասնությունը։ Հունգարիայի օրենսդրության համաձայն՝ ձայները պետք է հաշվարկվեն ոչ ուշ, քան հաջորդ շաբաթ օրը՝ ապրիլի 18-ը։
Հետաքննություն սկսել արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի նկատմամբ։
Հատկանշական է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ընտրություններից առաջ եկավ Օրբանին աջակցելու: Նա գովեց վարչապետին հունգար ժողովրդին պաշտպանելու և «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հաջողությամբ լուծելու» համար արած ամեն ինչի համար: Նա նաև մեղադրեց Բրյուսելին խորհրդարանական ընտրություններին միջամտելու մեջ։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նույնպես աջակցություն հայտնեց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին: Վուչիչը հայտարարեց, որ «անկախ հունգարական ընտրությունների արդյունքից», ինքը աջակցում է Օրբանին և շնորհակալություն է հայտնում նրան «ամեն ինչի համար»։
Ռուսաստանը ևս անթաքույց սատարում է Օրբանին, Թուրքիան էլ, Հունգարիային համարելով թյուրքական համայնքի անդամ, իր քաջալերանքն է հայտնել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր