Ոստիկանությունը գնդակահարել է «Լյուցիֆերին»

Ոստիկանությունը գնդակահարել է «Լյուցիֆերին»

Sun, 12 Apr 2026 14:30:39 +0400


Նյու-Յորքում ոստիկանները գնդակահարել են մետրոյի ուղեւորներին մաչետեով սպառնացող տղամարդուն, ով իրեն անվանել է «Լյուցիֆեր»։

Այս մասին հայտնում են ամերիկյան պարբերականները։ Դեպքը տեղի է ունեցել, ըստ ոստիկանապետ Ջեսիկա Թիշի՝ Grand Central Station-ում, որը գտնվում է մեգապոլիսի կենտրոնւմ։

Ականատեսներից մեկը հայտնել է իրավապահներին, որ սառը զենքով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա։ Տղամարդն ունեցել է ոչ ադեկտվատ վարքագիծ, հաճախ ինքն իրեն անվանել է «Լյուցիֆեր»։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները փորձել են վնասազերծել տղամարդուն՝ ավելի քան քսան անգամ կոչ անելով վայր դնել մաչետեն։ Սակայն տղամարդը նույնիսկ հարձակվել է իրավապահների վրա եւ վիրավորել մեկ ոստիկանի, ով տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ ժամանակ էլ իրավապահները հրազենային կրակ են բացել եւ լիկվիդացրել «Լյուցիֆերին»։

Հայտնի է նաեւ, որ «Լյուցիֆերը» կարողացել է երեք անձի վնասել իր դանակով։ Վիրավորված անձինք բոլորն էլ տարեցներ են եղել։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ո՞ր երկրից էին Արցախում կիրառված ֆոսֆորային ռումբերը, և ում էին մեղադրում

Ո՞ր երկրից էին Արցախում կիրառված ֆոսֆորային ռումբերը, և ում էին մեղադրում Sun, 12 Apr 2026…

15 րոպե ago

Մելաձեի տունը հանել են վաճառքի

Մելաձեի տունը հանել են վաճառքի Sun, 12 Apr 2026 16:00:10 +0400 Ռուս երբեմնի հայտնի էստրադային…

30 րոպե ago

Բրիտանիան մշակում է պատերազմին պատրաստվելու ծրագիր

Բրիտանիան մշակում է պատերազմին պատրաստվելու ծրագիր Sun, 12 Apr 2026 15:45:19 +0400 Sky News-ի փոխանցմամբ՝…

45 րոպե ago

Արդյոք հացը մարդու կազմվածքի «թշնամի՞ն» է, թե դա միֆ է պարզապես

Արդյոք հացը մարդու կազմվածքի «թշնամի՞ն» է, թե դա միֆ է պարզապես Sun, 12 Apr 2026…

1 ժամ ago

Ես մի թերություն ունեմ, որ բլոտ խաղացողներիդ դուրը չի գա. Արման Թաթոյանը՝ արմավիրցիների հետ բակային հանդիպմանը

Ես մի թերություն ունեմ, որ բլոտ խաղացողներիդ դուրը չի գա. Արման Թաթոյանը՝ արմավիրցիների հետ բակային…

1 ժամ ago

Թրամփը շարունակում է մնալ պատերազմի ճահճում. քաղաքագետ

Թրամփը շարունակում է մնալ պատերազմի ճահճում. քաղաքագետ Sun, 12 Apr 2026 15:15:04 +0400 Քաղաքական վերլուծաբան…

1 ժամ ago