Ոստիկանությունը գնդակահարել է «Լյուցիֆերին»

Ոստիկանությունը գնդակահարել է «Լյուցիֆերին»

Sun, 12 Apr 2026 14:30:39 +0400


Նյու-Յորքում ոստիկանները գնդակահարել են մետրոյի ուղեւորներին մաչետեով սպառնացող տղամարդուն, ով իրեն անվանել է «Լյուցիֆեր»։

Այս մասին հայտնում են ամերիկյան պարբերականները։ Դեպքը տեղի է ունեցել, ըստ ոստիկանապետ Ջեսիկա Թիշի՝ Grand Central Station-ում, որը գտնվում է մեգապոլիսի կենտրոնւմ։

Ականատեսներից մեկը հայտնել է իրավապահներին, որ սառը զենքով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա։ Տղամարդն ունեցել է ոչ ադեկտվատ վարքագիծ, հաճախ ինքն իրեն անվանել է «Լյուցիֆեր»։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները փորձել են վնասազերծել տղամարդուն՝ ավելի քան քսան անգամ կոչ անելով վայր դնել մաչետեն։ Սակայն տղամարդը նույնիսկ հարձակվել է իրավապահների վրա եւ վիրավորել մեկ ոստիկանի, ով տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ ժամանակ էլ իրավապահները հրազենային կրակ են բացել եւ լիկվիդացրել «Լյուցիֆերին»։

Հայտնի է նաեւ, որ «Լյուցիֆերը» կարողացել է երեք անձի վնասել իր դանակով։ Վիրավորված անձինք բոլորն էլ տարեցներ են եղել։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով