Կացնով հարվածել ու վնասել է ռազմական կործանիչ ինքնաթիռը
Sun, 12 Apr 2026 15:00:41 +0400

Իռլանդիայում ձերբակալվել է մի տղամարդ, ով կարողացել է ներթափանցել Շանոն» միջազգային օդանավակայանի փակ տարածք եւ ըստ նախնական տեղեկությունների՝ կացնով հարվածել ու վնասել է ամերիկյան մեկ ռազմական կործանիչ ինքնաթիռ։
Այս մասին հայտնում է The Irish Examiner պարբերականը։
Համաձայն հաղորդման, տղամարդուն օդանավակայանում նկատել է տեղի ժամանակով մոտ 9։45-ին՝ ամերիկյան ռազմաօդային ուժերին պատկանող C130 Hercules ինքնաթիռի մոտ։ Նա կարողացել է բարձրանալ ինքնաթիռի թեւի վրա եւ վնասել ֆուզլյաժը ինչ որ առարկայով, ամենայն հավանականությամբ՝ կացնով։
Տղամարդուն վնասազերծելու համար՝ օդանավակայանի անվտանգության աշխատակիցներն ու իրավապահները կիրառել են շարժական սանդույքներ։
Տեղի ունեցածի հետեւանքով՝ օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքը։ Տղամարդը ձերբակալվել է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր