Չորեքշաբթի , 15 Ապրիլի 2026

Ո՞ր երկրից էին Արցախում կիրառված ֆոսֆորային ռումբերը, և ում էին մեղադրում

Ո՞ր երկրից էին Արցախում կիրառված ֆոսֆորային ռումբերը, և ում էին մեղադրում

Sun, 12 Apr 2026 16:15:36 +0400


Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում հրապարակել է տեսանյութ՝ կից գրառմամբ.

«Ծանո՞թ պատկեր է: Չէ, սա 44-օրյա պատերազմը չէ, Արցախի դեմ ֆոսֆորային ռումբի ադրբեջանական կիրառումը չէ: Սա Լիբանանի հարավի Աթ-Թայրի քաղաքն է, որի մերձակայքում Իսրայելը կիրառել է ֆոսֆորային ռումբ:

Իսկ ո՞վ էր Ադրբեջանի ռազմական գլխավոր մատակարարներից մեկը 44-օրյա պատերազմի օրերին: Որտեղի՞ց էին պարբերաբար ժամանում ադրբեջանական ռազմական բեռնափոխադրող օդանավերը այդ օրերին, որոնք իրականացնում էին Թել-Ավիվ-Բաքու չվերթերը: Եվ ովքե՞ր էին Հայաստանում, որ Արցախի դեմ ֆոսֆորային ռումբի կիրառումից անմիջապես հետո ձեռնմուխ էին եղել մասշտաբային քարոզչական հավաստիացումներին, թե այդ ռումբերը Բաքվին է տրամադրել Մոսկվան»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով