Հաջորդ շաբաթ օրը կլինի աշխատանքային

Հաջորդ շաբաթ օրը կլինի աշխատանքային

Sun, 12 Apr 2026 21:00:57 +0400


Ապրիլի 18-ը աշխատանքային կլինի, այս մասին որոշումը ընդունվել է հունվարի 29-ին անցկացված Կառավարության նիստում։

Մայիսի 4-ին Երևանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովը, որի ընթացքում նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով ներկայություն։

Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել:

Առաջարկվում է 2026 թվականի մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել 2026 թվականի ապրիլի 18-ը` շաբաթ օրը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Նոր տնօրենը մեկուսացել է, կոլեկտիվի հետ չի շփվում

«Հրապարակ»․ Նոր տնօրենը մեկուսացել է, կոլեկտիվի հետ չի շփվում Fri, 03 Apr 2026 09:45:35 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով