Երկուշաբթի , 13 Ապրիլի 2026

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք իրենց անհագ կոռուպցիոն «ախորժակն» են բավարարում

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք իրենց անհագ կոռուպցիոն «ախորժակն» են բավարարում

Sun, 12 Apr 2026 23:09:42 +0400


Երևանում հեղեղատարների անանցանելիության հետևանքով անձրևներից առաջացած հերթական հեղեղներն են այսօր. դարձալ անձրևաջրերի մեջ մնացած ավտոմեքենաներ, խոշոր խցանումներ ճանապարհներին։

Եվ սա դարձել է սովորական երևույթ, հասարակությունը կարծես համակերպվել է օրանգուտանակերպ քաղաքային կառավարման հետ, իսկ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք պարզապես իրենց անհագ կոռուպցիոն «ախորժակն» են բավարարում՝ անկախ իրենց հասցեին հնչեցվող հայհոյանքների քանակից ու բնույթից։

Արդեն երկու տարուց ավելին խոսում եմ Երևանի շինհրապարակներում ապօրինի տեղադրված՝ շրջապատի կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող բետոնհանգույցների մասին, ինչպիսիք չկան աշխարհի ոչ մի այլ քաղաքում։

Դրանց ապօրինի լինելն ու վտանգավորությունը հաստատել են նաև քաղաքաշինության կոմիտեն, տեսչական մարմինը, սակայն Երևանի քաղաքապետարանը, կառուցապատողներից ունեցած կոռուպցիոն կախվածության արդյունքում, բավարարվում է ձևական ու անհետևանք վարչական վարույթներ հարուցելով, իսկ ապօրինի բետոնհանգույցները մնում են տեղերում, որոնց արտանետումներն ու քիմիական հետևանքները, առողջապահական խնդիրներ հարուցելուց բացի, նաև խցանում են քաղաքի բոլոր հեղեղատարները, ինչի մասին քաջատեղյակ են նաև քաղաքապետարանում, բայց սեփական շահը, ինչպես միշտ, վեր են դասում բնակիչների առողջությունից, նյութական կորուստներից և հարմարավետությունից։

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ապշել կարելի է, թե մեկ մարդն ինչքան արագ կարող էր ոչնչացնել տասնամյակների ընթացքում ձևավորված արժեքները

Ապշել կարելի է, թե մեկ մարդն ինչքան արագ կարող էր ոչնչացնել տասնամյակների ընթացքում ձևավորված արժեքները …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով