Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք իրենց անհագ կոռուպցիոն «ախորժակն» են բավարարում

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք իրենց անհագ կոռուպցիոն «ախորժակն» են բավարարում

Sun, 12 Apr 2026 23:09:42 +0400


Երևանում հեղեղատարների անանցանելիության հետևանքով անձրևներից առաջացած հերթական հեղեղներն են այսօր. դարձալ անձրևաջրերի մեջ մնացած ավտոմեքենաներ, խոշոր խցանումներ ճանապարհներին։

Եվ սա դարձել է սովորական երևույթ, հասարակությունը կարծես համակերպվել է օրանգուտանակերպ քաղաքային կառավարման հետ, իսկ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք պարզապես իրենց անհագ կոռուպցիոն «ախորժակն» են բավարարում՝ անկախ իրենց հասցեին հնչեցվող հայհոյանքների քանակից ու բնույթից։

Արդեն երկու տարուց ավելին խոսում եմ Երևանի շինհրապարակներում ապօրինի տեղադրված՝ շրջապատի կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող բետոնհանգույցների մասին, ինչպիսիք չկան աշխարհի ոչ մի այլ քաղաքում։

Դրանց ապօրինի լինելն ու վտանգավորությունը հաստատել են նաև քաղաքաշինության կոմիտեն, տեսչական մարմինը, սակայն Երևանի քաղաքապետարանը, կառուցապատողներից ունեցած կոռուպցիոն կախվածության արդյունքում, բավարարվում է ձևական ու անհետևանք վարչական վարույթներ հարուցելով, իսկ ապօրինի բետոնհանգույցները մնում են տեղերում, որոնց արտանետումներն ու քիմիական հետևանքները, առողջապահական խնդիրներ հարուցելուց բացի, նաև խցանում են քաղաքի բոլոր հեղեղատարները, ինչի մասին քաջատեղյակ են նաև քաղաքապետարանում, բայց սեփական շահը, ինչպես միշտ, վեր են դասում բնակիչների առողջությունից, նյութական կորուստներից և հարմարավետությունից։

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միրզոյանը՝ գերիների հարցի մասին

Միրզոյանը՝ գերիների հարցի մասին Wed, 28 Oct 2026 17:49:14 +0400 Հայ գերիների ազատ արձակման հարցը…

5 րոպե ago

ԹՐԻՓՓ-ի երկաթգիծը կկառուցվի խորհրդային տարիների երկաթուղու տարածքում

ԹՐԻՓՓ-ի երկաթգիծը կկառուցվի խորհրդային տարիների երկաթուղու տարածքում Wed, 28 Oct 2026 17:46:47 +0400 ԹՐԻՓՓ նախագծի…

7 րոպե ago

Ռոբերտ Արզումանյանը հեռացավ պաշտոնից

Ռոբերտ Արզումանյանը հեռացավ պաշտոնից Wed, 28 Oct 2026 17:45:37 +0400 «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և թիմի…

9 րոպե ago

Ի՞նչ է պահանջում Ադրբեջանը. ինչո՞ւ չեն ստորագրում

Ի՞նչ է պահանջում Ադրբեջանը. ինչո՞ւ չեն ստորագրում Wed, 28 Oct 2026 17:36:33 +0400 Ազգային ժողովում…

18 րոպե ago

Եվրահանձնաժողովի նախագահը դեռ չի հարցաքննվել COVID-19-ի գործով

Եվրահանձնաժողովի նախագահը դեռ չի հարցաքննվել COVID-19-ի գործով Wed, 28 Oct 2026 17:30:19 +0400 Եվրոպական հանձնաժողովի…

24 րոպե ago

Ի՞նչ կոնկրետ տարածք է ներառում TRIPP-ը, ինչու՞ չեք հրապարակում քարտեզները հստակ կոորդինատներով

Ի՞նչ կոնկրետ տարածք է ներառում TRIPP-ը, ինչու՞ չեք հրապարակում քարտեզները հստակ կոորդինատներով Wed, 28 Oct…

30 րոպե ago