Երկուշաբթի , 13 Ապրիլի 2026

Արաղչին մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ ձախողված բանակցությունները

Արաղչին մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ ձախողված բանակցությունները

Mon, 13 Apr 2026 11:30:07 +0400


Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին արձագանքել է Պակիստանում ԱՄՆ-ի հետ բանակցությունների ձախողմանը և իրանական նավահանգիստներն արգելափակելու ԱՄՆ-ի սպառնալիքին:

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ Պակիստանում կայացած բանակցությունների արդյունքում:

Իր հերթին Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ կողմերը փոխըմբռնման են հասել մի շարք հարցերի շուրջ, սակայն երկու-երեք կարևոր հարցերի շուրջ կարծիքները բաժանվել են, ինչի պատճառով համաձայնություն ձեռք չի բերվել:

«Վերջին 47 տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակով ինտենսիվ բանակցությունների ընթացքում Իրանը բարեխղճորեն համագործակցել է ԱՄՆ-ի հետ՝ ձգտելով վերջ դնել պատերազմին։ Բայց երբ «Իսլամաբադի Փոխըմբռնման հուշագրի» ստորագրմանը մնացել էր ընդամենը մեկ քայլ, մենք բախվեցինք մաքսիմալիզմի, նպատակների փոփոխության և ԱՄՆ-ի կողմից շրջափակման»,- նշել է Արաղչին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ–ն ոչ մի դաս չի քաղել։ Հավելել է՝ բարի մտադրություններն առաջացնում են բարի մտադրություններ, իսկ թշնամանքը ծնում է թշնամանք։

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կսկսի շրջափակել իրանական նավահանգիստների մեջ մտնող և դուրս եկող նավերը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կարևոր դիտարկումներ՝ բանակցությունների շուրջ

Կարևոր դիտարկումներ՝ բանակցությունների շուրջ Sun, 12 Apr 2026 12:45:27 +0400 Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով