Ինչպես Երևանում դա անհնար դարձավ
Mon, 13 Apr 2026 13:15:16 +0400
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը սոցիալական ցանցում հրապարակել է տեսանյութ՝ անդրադառնալով Երևանի երթևեկության կազմակերպման խնդիրներին։
Նա նշել է, որ քաղաքում գնալով ավելի դժվար է դառնում ժամանակին հասնել նախատեսված վայր, քանի որ ճանապարհների վիճակը և խցանումները լուրջ խոչընդոտներ են ստեղծում վարորդների համար։ Դանիելյանի գնահատմամբ՝ նման պայմաններում քաղաքացիները հաճախ չեն կարողանում պլանավորել իրենց առօրյա տեղաշարժը։
Նա նաև քննադատել է պատասխանատու կառույցներին՝ ընդգծելով, որ այն մարդիկ, ովքեր չեն կարողանում արդյունավետ կազմակերպել երթևեկությունը, միաժամանակ խոսում են երկրի զարգացման և խաղաղության մասին։