«Միասնության թևերն» ընդլայնվում է․ նոր գրասենյակ Արմավիրում
Mon, 13 Apr 2026 13:22:16 +0400

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ապրիլի 12-ին Արմավիր քաղաքում բացեց գրասենյակ։ Սա Արմավիրի մարզում քաղաքական ուժի 2-րդ տարածքային կառույցն է։
«Սարդարապատի հերոսամարտը մենք հաղթեցինք, որովհետև համախմբվեցինք, դարձանք բռունցք։ Ես համոզված եմ, որ հիմա էլ կարող ենք։ Հայաստանում չկա հարց, չկա խնդիր, որ մեզանով չկարողանք լուծել։ Մեզ ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոնից, ոչ մի մայրաքաղաքից չեն հովանավորում։ Մենք ինքնուրույն ուժ ենք, ում համար առաջնայինը մեր երկրի շահն է»,- ասել է Արման Թաթոյանը։
«Միասնության թևերի» Արմավիրի գրասենյակը գործում է հետևյալ հասցեում՝ ք․ Արմավիր, Շահումյան 38։ Ընդհանուր առմամբ՝ հանրապետության ամբողջ տարածքում «Միասնության թևերն» արդեն ունի 34 գրասենյակ։

Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր