Երևանը ղեկավարում են «ում մտքով ինչ անցնի» սկզբունքով
Mon, 13 Apr 2026 14:15:01 +0400

Բլոգեր Արթուր Չախոյանը հերթական անգամ քննադատել է Երևանի քաղաքային կառավարման մոտեցումները՝ նշելով, որ քաղաքում գործընթացները հաճախ իրականացվում են անկանոն և առանց միասնական ծրագրի։
Նրա խոսքով՝ եթե Երևանն ունենար հստակ զարգացման ռազմավարություն, աշխատանքները չէին իրականացվի հատվածաբար և իրավիճակային որոշումներով։ Չախոյանը ընդգծում է, որ ներկայում շատ հաճախ որոշումները կայացվում են առանց ընդհանուր պլանավորման։
Որպես օրինակ նա հիշատակել է Թումանյան փողոցի մայթերի վերանորոգումը՝ նշելով, որ նոր բարեկարգված հատվածները հետագայում քանդվել են՝ ոռոգման համակարգ տեղադրելու նպատակով։ Նրա գնահատմամբ՝ նման դեպքերը վկայում են աշխատանքի ոչ համակարգված լինելու մասին։
Բլոգերը նաև նշել է, որ նման իրավիճակները եզակի չեն և կրկնվող բնույթ ունեն։
Վերջում նա անդրադարձել է Ամիրյան փողոցին՝ նշելով, որ եթե քաղաքը ունենար հստակ զարգացման հերթականություն, ապա նախ պետք է իրականացվեր մայթերի բարեկարգում, և միայն դրանից հետո՝ ասֆալտապատում, ոչ թե հակառակը։
«Երևանը ղեկավարում են «ում մտքով ինչ անցնի» սկզբունքով»,- նշել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր