Միացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին․ Արկադի Թամազյան

Միացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին․ Արկադի Թամազյան

Mon, 13 Apr 2026 14:37:07 +0400


Գիտակցելով մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ միացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին։ Այս մասին գրել է Ալավերդի համայնքի նախկին ղեկավար Արկադի Թամազյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք այսօր ապրում ենք այնպիսի իրավիճակում, երբ լռելն ու անտարբեր լինելը հավասարազոր են ինքնակամ պարտության և ոչնչացման։

Այս պատասխանատու և վճռորոշ ժամանակաշրջանում գիտակցելով մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, ցանկանում եմ տեղեկացնել, որ միացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին։

Իմ այս քայլը թելադրված է բացառապես հայրենիքին ծառայելու և մեր պետականության հիմքերն ամրապնդելու անկեղծ մղումով։

Մեր վերածնունդը հնարավոր է միայն ազգային արժեքների՝ գլխավորապես Մայր Եկեղեցու և Հայոց Բանակի շուրջ համախմբվելով։ Սրանք այն արժեհամակարգային հենասյուներն են, որոնք պահել ու պահպանել են մեզ, և այսօր էլ պետք է դառնան մեր հզորացման հիմնաքարը։ Առանց հոգևոր արժեքների և առանց մարտունակ բանակի՝ մենք չենք կարող ունենալ արժանապատիվ ապագա։

Այսօր ես ընտրել եմ «Ուժեղ Հայաստան», քանի որ այն առաջնորդում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Մարդ, ում գործունեությունը՝ եկեղեցաշինությունից մինչև տնտեսական հսկայածավալ ծրագրեր, ուղղված են միայն մեկ նպատակի՝ հայրենիքի հզորացմանը։ Սա պրագմատիկ, գործող և հայրենասեր մարդկանց միավորում է, որին ես միանում եմ մեծ վստահությամբ։

Սա պայքար է հանուն մեր տեսակի, հանուն մեր հավատքի և հանուն մեր զավակների անվտանգ ապագայի։

Փոփոխությունը հնարավոր է Սամվել Կարապետյանի հետ, այլևս թույլ չենք լինելու։

Միասնական և ամուր կամքով՝ դեպի Ուժեղ Հայաստա՛ն»,-գրել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

UFC. Արման Ծառուկյանը նոկաուտի ենթարկեց Մաուրիսիո Ռուֆիին

UFC. Արման Ծառուկյանը նոկաուտի ենթարկեց Մաուրիսիո Ռուֆիին Sun, 20 Sep 2026 11:45:13 +0400 UFC-ի թեթև…

9 րոպե ago

Զանգվածային թունավորման հետեւանքով հոսպիտալացվել է 100 երեխա

Զանգվածային թունավորման հետեւանքով հոսպիտալացվել է 100 երեխա Sun, 20 Sep 2026 11:30:37 +0400 Զանգվածային թունավորման…

24 րոպե ago

Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․

Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Sun, 20…

38 րոպե ago

Արհեստական բանականության տեխնոլոգիան կարողացել է ինքնուրույն կոտրել կիբերպաշտպանության համակարգը

Արհեստական բանականության տեխնոլոգիան կարողացել է ինքնուրույն կոտրել կիբերպաշտպանության համակարգը Sun, 20 Sep 2026 11:00:20 +0400…

54 րոպե ago

Անհանգստացնող դեպքեր․ սանէպիդծառայության հետ միասին մենք չե՞նք կորցրել նաև կանխարգելման մշակույթը

Անհանգստացնող դեպքեր․ սանէպիդծառայության հետ միասին մենք չե՞նք կորցրել նաև կանխարգելման մշակույթը Sun, 20 Sep 2026…

1 ժամ ago

Հորդառատ անձրև կգա

Հորդառատ անձրև կգա Sun, 20 Sep 2026 10:45:00 +0400 Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր ժամանակ…

1 ժամ ago