Սամվել Կարապետյանին աշխարհն է ճանաչում, քեզ՝ միայն Թուրքիան․․․

Սամվել Կարապետյանին աշխարհն է ճանաչում, քեզ՝ միայն Թուրքիան․․․

Mon, 13 Apr 2026 14:45:45 +0400


Ռուբեն Ռուբինյանը, որը Հայաստանի քարտեզը հավանաբար շփոթում է Ադրբեջանի քարտեզի հետ ու իր թիմակիցների հետ չի կարողանում տարբերել, թե որն է Հայաստանի ու որը՝ Ադրբեջանի տարածքը, ասում է՝ Սամվել Կարապետյանը նորմալ հայերեն չի խոսում։ Նա Կարապետյանի աջակիցներին հեգնանքով դիմում է․

«Ձեր առաջնորդի անգրագիտությունը մի փորձեք փակել Ազնավուրով ու Սարոյանով»։ Այդ «պատանյակին» (մտավոր իմաստով) ուզում եմ մի քանի բան հիշեցնել։ Սամվել Կարապետյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրվել, դու ի՞նչ ես արել հայրենիքիդ համար՝ բացի մեր տարածքները հանձնելուց։ Ազգային շահերի անվտանգության և մեծ վաստակի համար Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի է արժանացել, դու ի՞նչ ես արել, բացի նրանից, որ քո առաջնորդի հետ կասկածի տակ եք դրել Մեսրոպյան տառերի հայկականությունը, հայոց ցեղասպանությունը․․․ Նույն կարգի պատիվների է արժանացել Ռուսաստանում։ Միայն երկուսը նշեմ․ «Ռուսաստանյան ազգային Օլիմպ» գլխավոր համառուսական «Պատվի և Արիության» շքանշան և «Ոսկե Օլիմպ» կրծքանշան։

Սամվել Կարապետյանին աշխարհն է ճանաչում, քեզ միայն Թուրքիան։ Ներողություն եմ խնդրում, որ չհիշատակեցի, որ քեզ լավ ճանաչում են նաև Ադրբեջանում։ Ցավոք Հայաստանում էլ են ճանաչում, բայց հազար երանի կտային, որ նմանիդ չճանաչեին։
Ու հիմա դու՞ ես ասում, որ Սամվել Կարապետյանը նորմալ հայերեն չի խոսում։ Դու՛, որ հայի մասին խոսելուց պիտի լռե՜ս․․․ Հայի համար, ավելի լավ կլիներ, որ ձեր թիմով դուք ոչ թե հայերեն լավ չխոսեիք, այլ լալ լինեիք։ Ավելի լավ է լալ լինել, քան սուտ խոսել․․․
Բայց, երևի, խնդիրը լեզուն չէ։ Խնդիրը մտածողությունն է։ Երբ մարդը կորցնում է ազգային չափանիշը, նրա համար լեզուն դառնում է պարզապես գործիք՝ արդարացնելու սեփական ձախողումները։ Երբ մարդը չի կարողանում պաշտպանել պետությունը, սկսում է քննադատել այն մարդկանց, որոնք ինչ-որ բան ստեղծել են, կառուցել, ներդրում են ունեցել։

Դուք սովոր եք արժեզրկել ամեն ինչ՝ բանակը, եկեղեցին, պատմությունը, հերոսներին, հիմա էլ հերթը հասել է նրանց, ովքեր իրենց գործով անուն են ստեղծել։ Սա արդեն ոճ է՝ քանդելու, ոչ թե կառուցելու։
Բայց մի բան հիշեք․ անունը ձեռք են բերում գործով, ոչ թե խոսելով։

Եվ որքան էլ փորձեք նսեմացնել, իրական կշիռ ունեցող մարդիկ չեն փոքրանում ձեր խոսքերից։ Փոքրանում են միայն նրանք, ովքեր այդպես են փորձում մեծ երևալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ոսկու հանքի բազում աշխատակիցներ են զոհվել․ Սուդան-Եգիպտոս սահմանին լարված է

Ոսկու հանքի բազում աշխատակիցներ են զոհվել․ Սուդան-Եգիպտոս սահմանին լարված է Mon, 12 Oct 2026 15:00:28…

17 րոպե ago

Իսկ ժողովրդին հարցրե՞լ ես, Նիկոլ

Իսկ ժողովրդին հարցրե՞լ ես, Նիկոլ Mon, 12 Oct 2026 14:59:19 +0400 ԱՄՈՒԼՍԱՐԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՂԾՄԱՆ…

18 րոպե ago

Այս իրավիճակի մեղավորը ո՛չ ամերիկացիներն են, ո՛չ էլ եվրոպացիները

Այս իրավիճակի մեղավորը ո՛չ ամերիկացիներն են, ո՛չ էլ եվրոպացիները Mon, 12 Oct 2026 14:45:24 +0400…

32 րոպե ago

Թագաժառանգը ստիպված է մնալ բունկերներում․ սպանվելու վտանգը մեծ է

Թագաժառանգը ստիպված է մնալ բունկերներում․ սպանվելու վտանգը մեծ է Mon, 12 Oct 2026 14:30:23 +0400…

47 րոպե ago

Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն

Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Mon, 12 Oct…

1 ժամ ago

Սամվել Կարապետյանի հետ համեմատությունը բացարձակ տեղին չէ

Սամվել Կարապետյանի հետ համեմատությունը բացարձակ տեղին չէ Mon, 12 Oct 2026 14:07:01 +0400 Latest news…

1 ժամ ago