Չեն բացառում ռազմական գործողության վերսկսումը
Mon, 13 Apr 2026 19:00:08 +0400

Միացյալ Նահանգների գործող վարչակազմում՝ թե նախագահ Դոնալդ Թրամփը եւ թե նրա խորհրդականները, Պակիստանում Իրանի հետ տեղի ունեցած բանակցային առաջին փորձի ձախողումից հետո դիտարկում են նաեւ Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Սահմանափակ ծավալով ռազմական հարձակումը, ըստ հոդվածի, պետք է դրդի, որպեսզի Թեհրանը գնա զիջումների։
Չի բացառվում նաեւ մեծամասշտաբ ռմբահարումների իրականացումը։ Ռազմական գործողությունների շարունակումը կամ վերսկսումը սակայն համարվել է քիչ հավանական՝ ծայրահեղ միջոց, քանի որ առկա է ռեգիոնում ապակայունացման եւ Վաշինգտոնի՝ տեւական հակամարտության մեջ ներքաշման վտանգ։ Դիտարկվող կամ քննարկվող բոլոր սցենարներն էլ իրենց մեջ մեծ ռիսկեր են պարունակում։ Հատկապես, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում առարկայանալու է ունեցած սպառազինությունների լիակատար սպառման հավանականությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր