Երկուշաբթի , 13 Ապրիլի 2026

Սնդիկի անօրինական վաճառքի դեպք են կանխել

Սնդիկի անօրինական վաճառքի դեպք են կանխել

Mon, 13 Apr 2026 20:00:25 +0400


Ղազախստանում տեղի ուժայինները սնդիկի անօրինական վաճառքի դեպք են կանխել։ Այս առնչությամբ հատուկ գործողությունն իրականացվել է ղազախական հատուկ ծառայությունների եւ իրավապահների մասնակցությամբ։ Անօրինական կերպով իրացման համար նախատեսված սնդիկը կարող էր օգտագործվել հակաօրինական նպատակներով։ Գործողության ընթացքում հայտնաբերված եւ առգրավված սնդիկի քաշը կազմում է ավելի քան 3 կգ (սնդիկը գտնվել է մետաղական վիճակում, դրված է եղել ապակե կոլբայի մեջ) արժեքը կազմում է 200 հազար դոլար։ Կա նաեւ ձերբակալված։ Վերջինս քսանութամյա տղամարդ է։ Նշենք, որ սնդիկը թունավոր միացություն է, որը լուրջ վտանգ է ներկայացնում մարդու կյանքի եւ առողջության համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աշխարհահռչակ երաժշտի տունը կհանվի վաճառքի

Աշխարհահռչակ երաժշտի տունը կհանվի վաճառքի Thu, 09 Apr 2026 02:00:47 +0400 Անգլիացի աշխարհահռչակ երաժիշտ Օզի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով