Երկու ուղերձ՝ ԱՄՆ-ին

Երկու ուղերձ՝ ԱՄՆ-ին

Mon, 13 Apr 2026 20:45:45 +0400


Իրագետ Վարդան Ոսկանյանը գրել է․

«Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ ԱՄՆ-ի նախագահի՝ Հորմուզի նեղուցի շրջափակումը սկսվել է, և ամերիկյան 15 ռազմանավ անցել են հերթապահության։

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր, և, որպես կանոն, այս հարցում Իրանը գրեթե միշտ ավելի հաջողակ է եղել՝ օգտագործելով ասիմետրիկ պատերազմի իր գործիքակազմը։

Իրանցի զինվորական շրջանակներից առայժմ հնչել է երկու ուղերձ. մեկը, որ ԱՄՆ-ի ռազմանավերին հարված կհասցվի, եթե դրանք փորձեն անցնել նեղուցով, և երկրորդը, որ եթե իրանական նավահանգիստների անվտանգությունն ու աշխատանքը խաթարվի, ապա Պարսից և Օմանի ծոցերի բոլոր նավահանգիստները չեն կարող ապահով համարվել։

Ուշագրավ է, որ ըստ «BBC»-ի տարիներ առաջ ԱՄՆ-ի նավատորմը զորավարժության միջոցով խաղարկել է Իրանի ծովային շրջափակման սցենարը, ինչի արդյունքում պարզվել է, որ դա խիստ ռիսկային է և անարդյունավետ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: ուղերձ

Recent Posts

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Ռոման Երիցյանը հայտնում է խաբեության մասին

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Ռոման Երիցյանը հայտնում է խաբեության մասին Mon, 13 Apr 2026 22:47:15 +0400 ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Անհայտ…

10 րոպե ago

Կանխվել է սպանությունը․ խուզարկությամբ նռնակ է հայտնաբերվել

Կանխվել է սպանությունը․ խուզարկությամբ նռնակ է հայտնաբերվել Mon, 13 Apr 2026 22:45:48 +0400 Քրեական ոստիկանության…

11 րոպե ago

ՆԳՆ-ն՝ Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ տեղեկության մասին

ՆԳՆ-ն՝ Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ տեղեկության մասին Mon, 13 Apr 2026 22:15:12 +0400 Քանաքեռում հնչած…

42 րոպե ago

Սպասվում է 0-ից ցածր ջերմաստիճան

Սպասվում է 0-ից ցածր ջերմաստիճան Mon, 13 Apr 2026 22:12:00 +0400 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»…

45 րոպե ago

Շները հոշոտել են տղամարդուն․ ստացել է ծանր վնասվածքներ

Շները հոշոտել են տղամարդուն․ ստացել է ծանր վնասվածքներ Mon, 13 Apr 2026 22:00:02 +0400 Միացյալ…

57 րոպե ago

Խորհուրդ՝ խայտառակ ցածր վարկանիշ ունեցող քաղաքական թիմ ներկայացնող քաղաքապետին

Խորհուրդ՝ խայտառակ ցածր վարկանիշ ունեցող քաղաքական թիմ ներկայացնող քաղաքապետին Mon, 13 Apr 2026 21:45:36 +0400…

1 ժամ ago