Չորեքշաբթի , 26 Օգոստոսի 2026

Երկու ուղերձ՝ ԱՄՆ-ին

Երկու ուղերձ՝ ԱՄՆ-ին

Mon, 13 Apr 2026 20:45:45 +0400


Իրագետ Վարդան Ոսկանյանը գրել է․

«Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ ԱՄՆ-ի նախագահի՝ Հորմուզի նեղուցի շրջափակումը սկսվել է, և ամերիկյան 15 ռազմանավ անցել են հերթապահության։

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր, և, որպես կանոն, այս հարցում Իրանը գրեթե միշտ ավելի հաջողակ է եղել՝ օգտագործելով ասիմետրիկ պատերազմի իր գործիքակազմը։

Իրանցի զինվորական շրջանակներից առայժմ հնչել է երկու ուղերձ. մեկը, որ ԱՄՆ-ի ռազմանավերին հարված կհասցվի, եթե դրանք փորձեն անցնել նեղուցով, և երկրորդը, որ եթե իրանական նավահանգիստների անվտանգությունն ու աշխատանքը խաթարվի, ապա Պարսից և Օմանի ծոցերի բոլոր նավահանգիստները չեն կարող ապահով համարվել։

Ուշագրավ է, որ ըստ «BBC»-ի տարիներ առաջ ԱՄՆ-ի նավատորմը զորավարժության միջոցով խաղարկել է Իրանի ծովային շրջափակման սցենարը, ինչի արդյունքում պարզվել է, որ դա խիստ ռիսկային է և անարդյունավետ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հունաստանի նախագահի հստակ ուղերձը Թուրքիային․ միջազգային մակարդակով ճանաչել ցեղասպանությունը

Հունաստանի նախագահի հստակ ուղերձը Թուրքիային․ միջազգային մակարդակով ճանաչել ցեղասպանությունը Sun, 16 Aug 2026 10:04:59 +0400 …