«Հրապարակ»․ Հովիկ Աբրահամյանին չեն ուզում ՀՀ-ից դուրս թողնել

«Հրապարակ»․ Հովիկ Աբրահամյանին չեն ուզում ՀՀ-ից դուրս թողնել

Tue, 14 Apr 2026 08:20:19 +0400


«Հրապարակ»-ը տարեսկզբին գրել էր, որ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոց վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը 2025-ի տարեվերջին փոխվել է 20 միլիոն դրամ գրավով։ Սակայն դատախազությունն այդքան էլ հաշտ չէ խափանման միջոցի այս փոփոխության հետ․ տեղեկացանք, որ վերաքննիչից մերժում ստանալուց հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ դատարան բողոք է տարել` նախկին վարչապետի խափանման միջոց գրավ կիրառելը բեկանելու մասին: Նա պահանջում է վճռաբեկից` բեկանել գրավը եւ սահմանել վարչական հսկողություն ու բացակայելու արգելք։ Նպատակն այն է, որ Աբրահամյանին արգելեն ՀՀ-ից դուրս գալ։ Հովիկ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով: Գործը հարուցվել է դեռ 2018-ին, դատարան է մտել միայն 7 տարի անց:

Փաստացի, Աբրահամյանը մեղադրյալի աթոռին է արդեն 7 տարի: Պետությունը նաեւ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան հայց է ներկայացրել, Աբրահամյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ Հայաստանի բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագման գույք։ Պատասխանողների թվում են անգամ նախկին վարչապետի վարորդը, թիկնապահը, որոնց անունով ձեւակերպված գույքը դատախազությունը համարում է, որ պատկանում է նախկին վարչապետին, ուստի պահանջում է պետությանը վերադարձնել 59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երեւանում: Բացի այդ, պահանջում են 20 ավտոմեքենա, 20 ընկերությունում մասնակցություններ եւ բաժնետոմսեր, ինչպես նաեւ՝ 55 միլիոն դոլար։ Գործը քննվում է 2023 թվականից: Վերջերս մի հայց էլ ներկայացվեց նրա եղբոր` ԱԺ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանի եւ նրան փոխկապակցված անձանց դեմ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը

ԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Sat, 14 Nov 2026 19:30:10 +0400 ԱՄՆ-ն…

2 րոպե ago

Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Sat, 14 Nov 2026 19:26:34 +0400 Նա մտել է…

6 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը վճարովի համերգին ելույթ կունենա՞

Նիկոլ Փաշինյանը վճարովի համերգին ելույթ կունենա՞ Sat, 14 Nov 2026 19:15:03 +0400 Վերջին օրերին ակտիվ…

17 րոպե ago

Հայտնի երաժիշտը հինգերորդ անգամ ամուսնալուծվել է

Հայտնի երաժիշտը հինգերորդ անգամ ամուսնալուծվել է Sat, 14 Nov 2026 19:00:02 +0400 Բրիտանացի հայտնի երաժիշտ…

32 րոպե ago

«Վարպետը» քանդում է, «աշակերտները» ջանասիրաբար աջակցում են

«Վարպետը» քանդում է, «աշակերտները» ջանասիրաբար աջակցում են Sat, 14 Nov 2026 18:45:54 +0400 Երբ երկրի…

46 րոպե ago

Քանյե Վեսթին դատի են տվել․ հայցը ներկայացրել է հայտնի կոմպոզիտորը

Քանյե Վեսթին դատի են տվել․ հայցը ներկայացրել է հայտնի կոմպոզիտորը Sat, 14 Nov 2026 18:30:41…

1 ժամ ago