«Հրապարակ»․ Բիզնեսը դժգոհ է Փաշինյանից

«Հրապարակ»․ Բիզնեսը դժգոհ է Փաշինյանից

Tue, 14 Apr 2026 08:15:00 +0400


Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ճաշկերույթի է հրավիրել Հայաստանի խոշոր գործատուներին, նրանց թվում՝ Սամվել Ալեքսանյանին, Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին, «Գրանդ քենդիի» սեփականատիրոջը, «Սինոփսիս», «Յուքոմ», «Թիմ» ընկերությունների տնօրեններին եւ այլոց։

Հանդիպման մանրամասների վերաբերյալ կառավարությունից կցկտուր տեղեկություններ հաղորդեցին: Որոշ տեղեկություններով, հանդիպումը երկու նպատակ է ունեցել․ նախ Ռուսաստանի՝ հայ գործարարների նկատմամբ սահմանափակումների ֆոնին հանգստացնող թերապիա անցկացնել եւ թույլ չտալ, որ գործարարները դուրս գան Նիկոլ Փաշինյանի դեմ` նրան մեղադրելով հակառուսական քաղաքականության եւ իրենց բիզնեսին վնասելու մեջ:

Փաշինյանն ասել է, որ ամեն ինչ շուտով կկարգավորվի, եւ Ադրբեջանի հետ խաղաղության հեռանկարները նրանց առաջ այլընտրանքային շուկա կբացեն:

Բացի այդ, սրանով փորձում են հանրությանը ցույց տալ, թե իբր բոլոր խոշոր գործարարներն իրենց հետ են: Մինչդեռ ստույգ լուրեր կան, որ գործարարներից ոմանք շատ դժգոհ են այս իշխանությունից եւ նրա վարած հեղհեղուկ ու անպատասխանատու քաղաքականությունից:

Փաշինյանի օրոք իր բիզնեսն ընդլայնած, որդուն մարզպետ դարձրած Աշոտ Արսենյանի դեմ են Ռուսաստանում քրեական վարույթը վերսկսել` «Ջերմուկից» թունավորված եւ մահացած մարդու դեպքով, Պռոշյանի կոնյակի գործարանի արտադրանքն է արգելվել Ռուսաստանում: Խաչատուր Սուքիասյանի եւ մի խումբ այլ անձանց մուտքն է Ռուսաստան արգելված:

Ամենակարեւորը` ռուսները փակել են զուգահեռ էքսպորտի ճանապարհը, որից ահռելի օգուտներ էին ստանում դրանով զբաղվող գործարարները եւ ՀՀ պետական բյուջեն` հարկերի տեսքով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: դժգոհ

Recent Posts

Ինտրիգը մնում է․ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցելու որոշում դեռ չունի

Ինտրիգը մնում է․ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցելու որոշում դեռ չունի Tue, 21 Apr 2026 02:00:17…

14 րոպե ago

Նոր գործ են հարոցել․ արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս

Նոր գործ են հարոցել․ արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս Tue, 21 Apr 2026 01:02:34 +0400…

1 ժամ ago

Պատերազմից 52 օր անց․ Իրանը վերսկսում է քաղաքացիական չվերթները

Պատերազմից 52 օր անց․ Իրանը վերսկսում է քաղաքացիական չվերթները Tue, 21 Apr 2026 01:00:59 +0400…

1 ժամ ago

Հորմուզը պետք է բացվի՛․ Ծինփինի դիրքորոշումը հայտնի է

Հորմուզը պետք է բացվի՛․ Ծինփինի դիրքորոշումը հայտնի է Tue, 21 Apr 2026 00:00:52 +0400 Հորմուզի…

2 ժամ ago

Զինված կոնֆլիկտ եւ գործողություն կրոնական տաճարում

Զինված կոնֆլիկտ եւ գործողություն կրոնական տաճարում Mon, 20 Apr 2026 23:55:09 +0400 Գերմանիայում հատուկ նշանակության…

2 ժամ ago

«ՄԱՍԿ» կուսակցության նախընտրական ցուցակը

«ՄԱՍԿ» կուսակցության նախընտրական ցուցակը Mon, 20 Apr 2026 23:46:43 +0400 Համագումարում հաստատվել են նախընտրական ցուցակի…

2 ժամ ago