«Հրապարակ»․ Ապարան եւ Լոռի

«Հրապարակ»․ Ապարան եւ Լոռի

Tue, 14 Apr 2026 10:25:58 +0400


Ապրիլի 11-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «ուրախ ավտոբուսը» կրկին պետք է մեկներ մարզ, այս անգամ` Լոռի: Ավտոբուսի մեկնելուց առաջ նույն երթուղիով Լոռի էր ուղեւորվել նաեւ ոստիկանության գվարդիայի ավտոբուսը` մարզում Նիկոլ Փաշինյանի անվտանգ շարժն ապահովելու համար։ Ամեն անգամ են ուժայիններն ուղեկցում նրան, թեեւ պարզ չէ, թե ինչու են Երեւանից մեկնում, եթե բոլոր մարզերում էլ ոստիկաններ կան եւ ոչ քիչ թվով: Բայց այս անգամ ոստիկանության ավտոբուսի մասնակցությամբ տեղի է ունեցել ողբերգական ավտովթար՝ մահվան ելքով, բազմաթիվ վիրավորներով։

Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ գվարդիայի ավտոբուսը մեկնելիս է եղել Լոռու մարզ՝ ծառայություն իրականացնելու, իսկ 2 օր առաջ գվարդիայի ղեկավար Հայկ Բաբայանը մեր հարցին ի պատասխան ասել էր՝ ավտոբուսը մեկնում էր Արագածոտնի մարզ։ Հիմա Լոռի՞, թե՞ Արագածոտնի մարզ էին շտապում գվարդիայի աշխատակիցները:

Տեղեկացանք,որ ավտոբուսն Ապարանում մի խմբի պետք է իջեցներ, իսկ մյուսները պետք է շարունակեին ճանապարհը` հասնեին Լոռի եւ ուղեկցեին ՀՀ վարչապետի շարասյունը։ ՆԳՆ-ից մեզ փոխանցեցին. «ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները նշված տրանսպորտային միջոցով ուղեւորվել են Լոռու եւ Արագածոտնի մարզեր՝ ծառայություն իրականացնելու»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կհանդիպե՞ն Դուբլինում

Կհանդիպե՞ն Դուբլինում Thu, 12 Nov 2026 11:21:18 +0400 Փաշինյանը Անթալիայից, ինչպես հայտնի է, մեկնել է…

9 րոպե ago

«Հրապարակ». Մեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ

«Հրապարակ». Մեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ Thu, 12 Nov 2026 11:15:43 +0400 Նաիրա…

14 րոպե ago

Փաշինյանից հեռանալը դրական է ազդում մտավոր կարողությունների վրա

Փաշինյանից հեռանալը դրական է ազդում մտավոր կարողությունների վրա Thu, 12 Nov 2026 11:00:53 +0400 Երեկ…

29 րոպե ago

Թրամփի «ծանր հրետանին» կրկին Մոսկվայում է․ կհանդիպեն Պուտինին

Թրամփի «ծանր հրետանին» կրկին Մոսկվայում է․ կհանդիպեն Պուտինին Thu, 12 Nov 2026 11:00:50 +0400 ԱՄՆ…

29 րոպե ago

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ Thu, 12 Nov 2026 10:59:52 +0400…

30 րոպե ago

«Հրապարակ». 4 հարկանի շենքի կողքին 25 հարկանի շենքի թույլտվություն է տալիս Տիգրան Ավինյանը

«Հրապարակ». 4 հարկանի շենքի կողքին 25 հարկանի շենքի թույլտվություն է տալիս Տիգրան Ավինյանը Thu, 12…

44 րոպե ago