Մրգաշենի ատամնաբույժին սպանողը անչափահաս է. Մանրամասներ` ողբերգական դեպքից

Մրգաշենի ատամնաբույժին սպանողը անչափահաս է. Մանրամասներ` ողբերգական դեպքից

Tue, 14 Apr 2026 11:16:07 +0400


Մրգաշենում ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ եղբայրները ապրիլի 13-ին Ա.Ա.-ին կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ սուր կտրող-ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան:

Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը), իսկ անչափահասի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Պուտինի կարևոր որոշումը․ ինչ է լինելու

Պուտինի կարևոր որոշումը․ ինչ է լինելու Tue, 16 Jun 2026 16:00:59 +0400 ՌԴ նախագահ Վլադիմիր…

13 րոպե ago

Լավ լուրը. Հայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու

Լավ լուրը. Հայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու Tue, 16 Jun 2026 15:46:05 +0400 Latest news…

28 րոպե ago

Նիկոլ Փաշինյան. Աբդուլ Համիդ. տարօրինակ համընկնումներ

Նիկոլ Փաշինյան. Աբդուլ Համիդ. տարօրինակ համընկնումներ Tue, 16 Jun 2026 15:45:41 +0400 Երբ ես ուսումնասիրում…

29 րոպե ago

Փաշինյանն արդեն քծնում և շողոքորթում է Պուտինին

Փաշինյանն արդեն քծնում և շողոքորթում է Պուտինին Tue, 16 Jun 2026 15:30:22 +0400 Latest news…

44 րոպե ago

Նամակ ռուսաց թագավորին

Նամակ ռուսաց թագավորին Tue, 16 Jun 2026 15:15:27 +0400 Հարգելի եւ անմոռանալի Վլադիմիր Վլադիմիրովիչ Աշխարհի…

59 րոպե ago

Ինչ է պահանջում Կարապետյանը ԱԺ նախագահից

Ինչ է պահանջում Կարապետյանը ԱԺ նախագահից Tue, 16 Jun 2026 15:07:50 +0400 ատարանը վարույթ է…

1 ժամ ago