Բռնել, հեռախոսը զննել ու բաց են թողել

Բռնել, հեռախոսը զննել ու բաց են թողել

Tue, 14 Apr 2026 19:45:15 +0400


Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում մի քանի ժամ փակի տակ պահելուց հետո բլոգեր Արամ Ավետիսյանին երեկ ազատ են արձակել:

Զննել են նրա հեռախոսները, տարաբնույթ հարցեր տվել, փորձել են մուտք գործել նրա յութուբյան օգտահաշիվ, թարգմանչի օգնությամբ ուսումնասիրել են հեռախոսի տվյալները: Գործողությունները կատարվել են ստացված բողոքի հիման վրա։

Բողոքը վերաբերում է եթերում հնչեցրած արտահայտությանը, մասնավորապես, Արամ Ավետիսյանը հայտարարել էր, թե «փախած գեներալի սեռը փոխելու եմ Մոսկվայում»։ Իր էջում գրել էր նաեւ, որ նկարահանող խմբի հետ է մեկնում Մոսկվա՝ նոր բացահայտումներ անելու եւ ոմանց բերելու է գցի Սովետաշենի աղբավայրը, բայց չէր հստակեցրել, թե ում մասին է խոսքը:

Ավետիսյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին «Հրապարակը» մի քանի հարց է ուղղել:

– Պարոն Սիրունյան, հստակեցրիք, թե ինչո՞ւ էին ՌԴ-ում իրավապահները ոստիկանական բաժին տարել Արամ Ավետիսյանին օդանավակայանից:

– Երբ տեղեկությունը տարածվեց, ես նրան գրեցի, հարցրեցի` ի՞նչ վիճակ է, նա ինձ ասաց, որ արդեն դուրսն է, ամեն ինչ նորմալ է: Ես հստակ չգիտեմ, թե ինչու էին նրան բաժին տարել, սակայն կփորձեմ հստակ ճշտել:

– Ե՞րբ եք խոսել վերջին անգամ:

– Երեկ երեկոյան ենք խոսեց, ասաց, որ ազատության մեջ է և ամեն ինչ կարգին է:

– Նա հաճախ սպառնում է համացանցում, հայհոյում տարբեր մարդկանց, գուցե հենց դրա համա՞ր էին Ռուսաստանում տարել բաժին:

– Դա իր բնավորությունն է, ինքը լավ է անում, որ նման բաներ է ասում:

– Ռուսաստանի նման պետությունում ինչպե՞ս էր ցանկանում ինչ-որ մարդկանց «սեռը փոխել», կամ բերել նրանց Սովետաշենի աղբավայր….

– Չգիտեմ էդ մեկը: Բայց այն, ինչ նա անում է հրապարակային, ինձ դուր է գալիս… Էս ա 8 տարին կլրանա, ինչի՞ ոչ մեկը նստած չի: Ութ տարի է այդ մասին ենք խոսում:

– Ո՞ւմ նկատի ունեք` նախկին իշխանության ներկայացուցիչների՞ն:

– Ինչ-որ մեկը նախկիններից, անկախ նրանից իշխանավոր է, թե չիշխանավոր, նստա՞ծ է:

– Նախորդ շաբաթ Գալուստ Սահակյանի որդուն` Արման Սահակյանին կալանքի էին տանում` հոր ծննդյան օրը:

– Հետո ի՞նչ, լավ…. ես մի հատ բան ասեմ` հետագայում այ այսպիսի գործերի հետ կապված: Այն ժամանակ էլ էր օրենքը այդպես, հիմա էլ է այդպես: Երբ դու տանում ես մարդուն կալանքի, կամ մեղադրում ես ընդամենը` Պետական գույքի կառավարման վարչության պետին, ապա պետք է մի շատ կարևոր հանգամանք հաշվի առնել` այդ մարդը Կառավարության որոշում կատարող է եղել: Նա օրենքով էլ, ի պաշտոնե էլ չկա այդքան, որ կարողանա ինչ-որ բաներ անել: Արման Սահակյանը բացարձակ իմ աչքի լույսը չի, բայց ո՞վ է նրան հանձնարարություններ տվողը եղել, ո՞վ է Կառավարության որոշումներ կատարողը: Էդ մարդը զուտ գրասենյակի պետ է եղել, ընդ որում, տանում ես մարդուն ձերբակալման, կալանավորման` Դավթյան Հայկին, բայց նրա իրական հովանավորի անունն անգամ չես տալիս, օրինակ` Հովիկ Հովսեփյանի անունը: Այ սա է Գլխավոր դատախազը, շուտով նա տարեկան զեկույց կտա, բայց ամենավատ այն է, որ ընդդիմադիր պատգամավորներն այս հարցերը չեն բարձրացնում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Բուհական համակարգի խոշորագույն բարեփոխումներից մեկն է ընթանում

Բուհական համակարգի խոշորագույն բարեփոխումներից մեկն է ընթանում Wed, 17 Jun 2026 21:30:51 +0400 Չինաստանում համալսարաններն…

9 րոպե ago

Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին

Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Wed, 17 Jun 2026 21:28:05 +0400 Հունիսի 17-ին…

12 րոպե ago

ԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը

ԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը Wed, 17 Jun 2026 21:18:44 +0400 ԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը Ռուսլան…

21 րոպե ago

31-ամյա տղամարդը ձերբակալվել է

31-ամյա տղամարդը ձերբակալվել է Wed, 17 Jun 2026 21:15:31 +0400 Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության…

25 րոպե ago

Ֆիլմ՝ սպորտի եւ բարոյական ընտրության մասին

Ֆիլմ՝ սպորտի եւ բարոյական ընտրության մասին Wed, 17 Jun 2026 21:00:23 +0400 Վիկտոր Տրունովը եւ…

40 րոպե ago

Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը

Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Wed, 17 Jun 2026 20:59:32…

41 րոպե ago