Կոտրել են դուռը եւ գողացել վարչապետի գավաթը

Կոտրել են դուռը եւ գողացել վարչապետի գավաթը

Tue, 14 Apr 2026 19:53:18 +0400


Մեր տեղեկություններով՝ Փաշինյանի այցի օրը` գիշերը, Գագարինում գողություն է գրանցվել:

Մեզ պատմեցին, որ գագարինցի Հրո անունով մեկը կիրակի օրը կոտրել է դպրոցի դուռը, ներս մտել, կոտրել նաև տնօրենի աշխատասենյակի դուռ և տնօրենի սենյակից տարել «ՀՀ վարչապետի գավաթը»:

Դեպքից հետո դպրոցի տնօրենը մարզպետարան է գնացել, որ ազատման դիմում գրի, քանի որ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Հրոն հեղինակություն է Գագարինի մեջ և փորձում է վախի մթնոլորտ ստեղծել գյուղում: Իսկ գավաթն օրեր առաջ էր ստացել Գագարինի միջնակարգ դպրոցի թիմը՝ դպրոցի նորակառույց մարզադահլիճում անցկացվող սիրողական սեղանի թենիսի մրցաշարում զբաղեցնելով 1-ին տեղը:

Վարչապետի այցի օրը ինչո՞ւ են կոտրել դպրոցի դուռ, և տարել այդ գավաթը, ի՞նչ կապ ուներ վարչապետի այցի հետ դա, խոսեցինք դպրոցի տնօրեն Անդրանիկ Ստեփանյանի հետ. «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, ես արդեն տեղեկացրել եմ համապատասխան մարմիններին, մնացած դետալները թող իրենք պարզեն: Ես խնդրում եմ այլ հարցեր ինձ մի տվեք, ում պետք է` ես տեղեկացրել եմ, թող զբաղվեն այդ հարցերով»:

Ոստիկանություն դիմե՞լ եք. «Տեղյակ են, էլի..»: Ազատման դիմո՞ւմ եք գրել. «Չեմ գրել»: Դա կա՞պ ունի Փաշինյանի այցի հետ. «Ես չեմ կարող հստակ այդ հարցին պատասխանել, բայց էդպես չի, կապ չունի»-ասաց տնօրենը:

Փորձեցինք նաև ոստիկանությունից մեկնաբանություն ստանալ դեպքի հետ կապված։ «Ոստիկանությունն այդ դեպքի հետ կապված ահազանգ կամ հաղորդում չի ստացել, բայց տեղեկությունը ստուգվում է»,-ասաց ՆԳՆ խոսնակը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նախագահն ասաց՝ մի քանի օրից հրաժարական կտա

Նախագահն ասաց՝ մի քանի օրից հրաժարական կտա Fri, 11 Sep 2026 19:30:13 +0400 Սերբիայի նախագահ…

21 րոպե ago

Հեռանում է պաշտոնից

Հեռանում է պաշտոնից Fri, 11 Sep 2026 19:21:21 +0400 Ցանկանում եմ տեղեկացնել, որ վերջերս աշխատանքից…

30 րոպե ago

Կլինենք այն, ինչը որ եղել ենք, կմնանք այն, ինչը որ հիմա ենք

Կլինենք այն, ինչը որ եղել ենք, կմնանք այն, ինչը որ հիմա ենք Fri, 11 Sep…

35 րոպե ago

Գագիկ Խաչատրյանին վերագրվող «193 անշարժ գույքի» իրական պատկերը․ պարզաբանում

Գագիկ Խաչատրյանին վերագրվող «193 անշարժ գույքի» իրական պատկերը․ պարզաբանում Fri, 11 Sep 2026 19:12:26 +0400…

39 րոպե ago

Եվս 2 տարի՝ կալանքի տակ գտնվող Ստամբուլի նախկին քաղաքապետին

Եվս 2 տարի՝ կալանքի տակ գտնվող Ստամբուլի նախկին քաղաքապետին Fri, 11 Sep 2026 19:00:54 +0400…

50 րոպե ago

Տեսնես տեղյա՞կ են, որ ԵՄ-ում արգելում են ռուս դասականներին…

Տեսնես տեղյա՞կ են, որ ԵՄ-ում արգելում են ռուս դասականներին... Fri, 11 Sep 2026 18:48:49 +0400…

1 ժամ ago