«Հրապարակ»․ Փաշինյանը երիտասարդության համար լուզեր է` մարդ, որն ամեն բան տապալել է

«Հրապարակ»․ Փաշինյանը երիտասարդության համար լուզեր է` մարդ, որն ամեն բան տապալել է

Wed, 15 Apr 2026 09:45:01 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է:

– ՔՊ-ական իշխանության նախընտրական լոգոտիպը կազմված է հայտնի սրտիկից, անամպ ու կապույտ երկնքից, որտեղ չկա ո՛չ Նիկոլ Փաշինյանի անունը, ո՛չ նրա լուսանկարը, ի տարբերություն նախորդ ընտրությունների լոգոտիպների: Շատերն այդ սրտիկը նմանեցնում են կնոջ կոնքերի, ծաղրում են ՔՊ-ականներին: Ըստ Ձեզ, ՔՊ-ի թրենդային սրտիկն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ընտրողի վրա: Մենք բավականին պահպանողական` «քյարթու» հասարակություն ենք, ասենք` հայ մարդը, հայ տղամարդն ի՞նչ է զգալու՝ այդ սրտիկը տեսնելով:

– Այն լրիվ արտացոլում է իրենց վարած քարոզչության գաղափարախոսությունը: Այդ թիմն անդադար սրտիկներ է ուղարկում, թիմի ղեկավարից մինչեւ կուսակցության անդամներ: Անգամ ուրախ ավտոբուսների մեջ` հերթով, մեկ հրահանգով սրտիկներ են անում: Ուզում են ցույց տալ, որ ինչպես հեղափոխական եղել են, այդպես էլ մնացել են, ուզում են ցույց տալ, որ սիրո եւ հանդուրժողականության հեղափոխությունը շարունակվում է` ոչինչ չի փոխվել, որ այսօրվա Նիկոլը հին Նիկոլն է: Ինչ վերաբերում է դրա ազդեցությանը, ապա հիմնականում նրանք աշխատում են իրենց երկաթբետոնյա ընտրազանգվածի վրա, որի համար, անկեղծ ասած, մեծ նշանակություն չունի՝ ՔՊ-ն սրտիկ կանի, քառակուսի ինչ-որ այլ նշաններ ցույց կտա, թե կլոր բաներ: Ոչ մի նշանակություն իրենց համար չունի այդ ամենը, քանի որ նրանք աղանդի հոգեբանությամբ են մոտենում այդ թիմին եւ նրա առաջնորդին, բայց երբ հարցնես, թե ինչու, նրանք չեն կարող այդ հարցին պատասխանել: Բացի այդ, ՔՊ-ն երիտասարդների հետ աշխատելու խնդիր ունի: Նոր սերունդը «քյարթու»-ից դուրս է, դաստիարակվել է այլ չափանիշներով, այլ ֆիլմեր է դիտել եւ ունի այլ պատկերացումներ: Նրանցից շատերն իդեալական են պատկերացնում Արեւմուտքն ու արեւմտյան արժեհամակարգերը: Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ ինքը լրիվ նույնն է, ոչինչ չի փոխվել, այն, որ իրենք հարստացել են, միլիոնատերեր են դարձել այս տարիներին, դրանք միֆեր են եւ այլն: Նրանք փորձում են անփորձ ընտրազանգվածի վրա ազդել, որը բաղկացած կլինի երիտասարդներից, մի խոսքով՝ երիտասարդներին խաբելը կարծում են, որ ավելի հեշտ է:

– Բայց եթե երիտասարդներն առաջադեմ են, չեն համակրում Փաշինյանին, ինչպե՞ս պետք է խաբվեն նրա սրտիկով լոգոտիպին:

– Ես կարծում եմ, որ ամենագլխավոր պրոբլեմը, որն ունի ՔՊ-ն, դա 18-35 տարեկանների ընտրազանգվածն է, որը չի ընտրում Փաշինյանին: Այդ պատճառով էլ փորձում են երիտասարդներին նման սիմվոլներով գրավել, սրտիկներ-մրտիկներ, վարչաբենդ եւ այլն: Փաշինյանը նաեւ հեծանիվ էր վարում, որը եւս այդ տրամաբանության մեջ է: Նրանց քաղտեխնոլոգները հուշել են, որ երիտասարդության հետ պետք է նույն ալիքի վրա լինել, որպեսզի երիտասարդությունը «ծիգրովկայով» տոտաների նման Փաշինյանին ընդունի որպես առաջնորդ: Փաշինյանը փորձում է, կստացվի, թե ոչ, դա այլ հարց է` ընտրությունները ցույց կտան, սակայն սոցհարցումները ցույց են տալիս, որ այս բոլոր հնարքներն ազդեցություն չեն ունենում երիտասարդների վրա: Մեր երիտասարդների զգալի մասը կայացած ու գրագետ է, նրանք կարողանում են շատ արագ տուն պահողներ դառնալ: Նրանք ինքնուրույն են եւ ինքնուրույն էլ որոշում են` ում ընտրել: 20, 30, 40 տարի առաջ տան մեծերն էին որոշում՝ ում եւ ինչպես ընտրել, բայց հիմա երիտասարդներն են տուն պահողները, եւ նրանք ինքնուրույն են կատարում իրենց ընտրությունը: Նիկոլ Փաշինյանը երիտասարդության համար լուզեր է, մարդ, որն ամեն բան տապալել է: Հաջողակ երիտասարդության մոտ նման կերպարները չեն կարող համակրելի լինել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Մեկ թեկնածու է առաջադրվել

«Հրապարակ». Մեկ թեկնածու է առաջադրվել Thu, 24 Sep 2026 10:25:59 +0400 Հակոբ Կոջոյան կրթահամալիրի նախկին…

10 րոպե ago

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը այդ սխալ մտածելակերպի եզրափակիչ ակորդն էր

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը այդ սխալ մտածելակերպի եզրափակիչ ակորդն էր Thu, 24 Sep 2026 10:15:35 +0400…

20 րոպե ago

Մոսկվան պնդում է՝ ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին կեղծ օրակարգ է

Մոսկվան պնդում է՝ ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին կեղծ օրակարգ է Thu, 24 Sep 2026 10:00:29 +0400…

35 րոպե ago

Խախտել է տասնամյակների արարողակարգն ու անձամբ դիմավորել Սի Ծինփինին

Խախտել է տասնամյակների արարողակարգն ու անձամբ դիմավորել Սի Ծինփինին Thu, 24 Sep 2026 10:00:12 +0400…

35 րոպե ago

Փաշինյանը եկեղեցու դեմ արշավին մեկնարկ տվեց

Փաշինյանը եկեղեցու դեմ արշավին մեկնարկ տվեց Thu, 24 Sep 2026 09:51:42 +0400 Ամեն անգամ, երբ…

44 րոպե ago

«Հրապարակ»․ Արդեն անուն-ազգանունով են առաջնորդվում` եթե անունդ Նիկոլ է, աշխատավարձդ բարձրանում է, եթե Հրանտ է, չի բարձրանում

«Հրապարակ»․ Արդեն անուն-ազգանունով են առաջնորդվում` եթե անունդ Նիկոլ է, աշխատավարձդ բարձրանում է, եթե Հրանտ է,…

50 րոպե ago