Պորտուգալիայում զանգվածային բողոքի ցույցեր են՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով

Պորտուգալիայում զանգվածային բողոքի ցույցեր են՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով

Sun, 18 Oct 2026 18:15:29 +0400


Հազարավոր մարդիկ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին, դուրս են եկել Լիսաբոնի, Պորտուի, Կոիմբրայի և Պորտուգալիայի այլ քաղաքների փողոցներ՝ պահանջելով բնակարաններն ավելի մատչելի դարձնել և միջոցներ ձեռնարկել կյանքի թանկացումը զսպելու համար, հաղորդում է AFP-ն։

Լիսաբոնում երթի մասնակիցներն անցել են քաղաքի կենտրոնով, իսկ երեկոյան հավաքվել են Ռոսիու հրապարակում, որտեղ վրաններ են տեղադրել։ Բողոքավորները իշխանություններին կոչ են արել սահմանափակել անշարժ գույքի շուկայում սպեկուլյացիաները։ Որոշ պաստառների վրա պահանջ կար արգելել անշարժ գույքի ֆոնդերը, որոնց ցուցարարները մեղադրում են բնակարանի գների արհեստական բարձրացման մեջ։

Ակցիաները կազմակերպել է Պորտուգալիայի աշխատավորների համընդհանուր կոնֆեդերացիան (CGTP)՝ այլ արհմիութենական և բնակարանային շարժումների հետ համատեղ։ Մասնակիցները պահանջել են բարձրացնել աշխատավարձերն ու կենսաթոշակները, բարելավել պետական ծառայությունները և փոխել կառավարության տնտեսական քաղաքականությունը։

CGTP-ի գլխավոր քարտուղար Տիագու Օլիվեյրան հայտարարել է, որ բնակարանի, վառելիքի և սննդամթերքի գների աճը գնալով ավելի է անդրադառնում բնակչության առօրյա կյանքի վրա։ Նրա կարծիքով, բողոքները պետք է մարդկանց հնարավորություն տան արտահայտելու իրենց դժգոհությունը վարվող քաղաքականությունից։

Պորտուում մի քանի հազար մարդ անցել է Բատալյա հրապարակից մինչև Դոն Ժուան I-ի հրապարակ։ Կոիմբրայում ցույցը նույնպես նվիրված էր բնակարանի իրավունքին և տնային տնտեսությունների ծախսերի աճին։ Ակցիաները դարձել են եվրոպական երկրներում կյանքի թանկացման և բնակարանի անհասանելիության դեմ բողոքների ավելի լայն ալիքի մի մասը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Իլոն Մասկը խոստովանել է Չինաստանի հանդեպ իր սերը

Իլոն Մասկը խոստովանել է Չինաստանի հանդեպ իր սերը Sat, 07 Nov 2026 23:45:31 +0400 Tesla-ի…

3 ժամ ago

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել Sat, 07…

3 ժամ ago

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը Sat, 07 Nov 2026 23:23:30 +0400 Իրանը…

3 ժամ ago

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը Sat, 07 Nov 2026 23:07:56 +0400 Հոսքային…

3 ժամ ago

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին Sat, 07 Nov 2026 23:00:55 +0400 Կիանու Ռիվզը պայմանավորվել է Lionsgate-ի հետ…

3 ժամ ago

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է Sat,…

4 ժամ ago