ԱՄՆ-ն «շքեղ» առաջարկ ունի Իրանին

ԱՄՆ-ն «շքեղ» առաջարկ ունի Իրանին

Wed, 15 Apr 2026 10:00:05 +0400


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանին առաջարկում է մեծ գործարք, որը կներառի երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորում։ «Նա (Թրամփը) ցանկանում է մեծ գործարք։ Այն, ինչ նա առաջարկում է Իրանին, շատ պարզ է, բայց, անկեղծ ասած, ոչ մի այլ (ԱՄՆ) նախագահ չի ունեցել դա անելու հնարավորություն։ Նա ասել է. «Եթե դուք (իրանական իշխանությունները) պատրաստ եք գործել ինչպես նորմալ երկիր, ապա մենք պատրաստ ենք ձեզ հետ տնտեսապես վարվել ինչպես նորմալ երկրի», – ասել է Վենսը՝ ելույթ ունենալով Ջորջիայի պետական ​​համալսարանում կայացած ֆորումում։

ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ Վաշինգտոնը ձգտում է «ապահովել Իրանի բարգավաճումը» և ինտեգրել այն համաշխարհային տնտեսության մեջ «մեծ գործարքի» միջոցով, «այնպիսի ձևով, որը տեղի չի ունեցել» տասնամյակներ շարունակ։

Վենսը հավելել է, որ բանակցությունները կշարունակվեն՝ համաձայնության հասնելու համար, որը, նրա խոսքով, օգուտ կբերի բոլոր կողմերին։ «Չնայած Վաշինգտոնի և Թեհրանի միջև տասնամյակներ տևած անվստահությանը, երկու կողմերն էլ, կարծես, պատրաստ են գործարքի», – ասել է Վենսը՝ հավելելով. «Նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ամերիկյան պատվիրակությանը բանակցել բարեխղճորեն»։

Վենսը հայտարարել է նաև, որ բանակցությունները կշարունակվեն՝ նշելով, որ երկու կողմերի միջև առկա տարաձայնությունները չեն կարող լուծվել մեկ գիշերվա ընթացքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Պետք է դուրս գալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից․ Մասուդ Փեզեշկիան

Պետք է դուրս գալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից․ Մասուդ Փեզեշկիան Wed, 28 Oct 2026…

14 րոպե ago

Օրբանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղար

Օրբանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղար Wed, 28 Oct 2026 00:30:43 +0400 ՄԱԿ գործող վարչակազմը դիտարկում է…

44 րոպե ago

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին Wed, 28 Oct 2026 00:02:49 +0400…

1 ժամ ago

Ադրբեջանի դեսպանը կրկնել է Ալիեւի պահանջը

Ադրբեջանի դեսպանը կրկնել է Ալիեւի պահանջը Wed, 28 Oct 2026 00:00:01 +0400 Լոնդոնում Բաքվի դեսպան…

1 ժամ ago

Հաղթանակներն անսպասելի ու հանկարծահաս են լինում.․․

Հաղթանակներն անսպասելի ու հանկարծահաս են լինում.․․ Tue, 27 Oct 2026 23:59:52 +0400 Երկու օր է…

1 ժամ ago

3 ամսվա պաշար կունենան, որ անխափան աշխատեն

3 ամսվա պաշար կունենան, որ անխափան աշխատեն Tue, 27 Oct 2026 23:55:20 +0400 Պենտագոնը մշակում…

1 ժամ ago