«Հրապարակ»․ ՔՊ-ական քաղաքապետի տեղակալն ազատ է արձակվել

«Հրապարակ»․ ՔՊ-ական քաղաքապետի տեղակալն ազատ է արձակվել

Wed, 15 Apr 2026 10:25:41 +0400


Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող կոռուպցիոն բնույթի մի քրեական գործի շրջանակում 2024 թվականի տարեվերջին կալանավորվեցին Արարատի ՔՊ-ական համայնքապետ Ասլան Ավետիսյանի տեղակալ Արսեն Հակոբյանը, քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի եւ կոմունալ ծառայության բաժնի պետ Հրաչ Դավթյանը եւ այլ անձինք։ Կոմիտեից գործի վերաբերյալ այդ ժամանակ միայն հայտնել էին․ «Մի շարք անձինք ձերբակալվել են քննվող քրեական վարույթի շրջանակում, այդ թվում` Արարատի համայնքապետարանի երկու պաշտոնյաներ։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը»։ Արսեն Հակոբյանը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել մի շարք սկանդալային պատմություններով, 3 տարի առաջ էլ նրա որդին էր դարձել մամուլի հերոս՝ խոշոր վթարի մեղավորը լինելու դեպքով։ Արարատ քաղաքում Հակոբյանը կիսագողականի համբավ ունի, հայտնի է «Բառի Արսեն» անունով։ Բացի այդ, Արարատում 4 տարի առաջ ՔՊ-ական Ասլան Ավետիսյանը ղեկավար ընտրվեց հենց Արսեն Հակոբյանի աջակցությամբ, որն առաջադրվել էր Արման Բաբաջանյանի կուսակցության ցուցակով։ Նա 13,82 տոկոս էր հավաքել եւ իշխանական թեկնածուին միանալով՝ Ավետիսյանին դարձրեց քաղաքապետ։

Կոռուպցիոն բնույթի սույն քրեական գործը՝ 10 մեղադրյալով, նախորդ տարվանից քննվում է Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի վարույթում։ Հակոբյանն ի սկզբանե գտնվում էր բանտային կալանքի տակ, հետո խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով: Մեր տեղեկություններով, որոշ ժամանակ առաջ էլ դատարանը փոխել է Հակոբյանի տնային կալանքը՝ ազատություն շնորհելով պաշտոնյային, իսկ խափանման միջոցի փոփոխությունից հետո նա շարունակում է պաշտոնավարել որպես Արարատի փոխքաղաքապետ։

Հակոբյանի պաշտպան Ստեփան Նավասարդյանը հաստատեց մեր տեղեկությունը, որ տնային կալանք խափանման միջոցը փոխվել է, սակայն չնշեց, թե ինչ խափանման միջոց է կիրառվել, իսկ մեղադրանքի վերաբերյալ եւ պաշտոնավարման հետ կապված հարցերին ընդհանրապես չպատասխանեց՝ նշելով, թե գործի մասին խոսելու համար իր վստահորդի համաձայնությունը չունի։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Հակոբյանն ու Հրաչ Դավթյանը պարբերաբար համագործակցել են միմյանց հետ՝ այս կամ այն հարցի հետ կապված քաղաքացիների հարցերին լուծումներ տալու համար․ պահանջել եւ ստացել են 55 հազար դրամից մինչեւ 150 հազար դրամի չափով կաշառք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուբիոն անձամբ է արգելափակել Իրանի հետ խաղաղության գործարքը․ ԶԼՄ

Ռուբիոն անձամբ է արգելափակել Իրանի հետ խաղաղության գործարքը․ ԶԼՄ Fri, 18 Sep 2026 10:00:02 +0400…

4 րոպե ago

#Ուղիղ․ Քոչարյանի աջակիցները հավաքվում են. նրա գործով դատական նիստն է

#Ուղիղ․ Քոչարյանի աջակիցները հավաքվում են. նրա գործով դատական նիստն է Fri, 18 Sep 2026 09:54:15…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Պատմության ուսուցիչը՝ թշնամի՞. Փաշինյանն արգելում է երազել Մուշի ու Վանի մասին

«Հրապարակ»․ Պատմության ուսուցիչը՝ թշնամի՞. Փաշինյանն արգելում է երազել Մուշի ու Վանի մասին Fri, 18 Sep…

18 րոպե ago

«Հրապարակ»․ Կարիքավորները փոշմանել են

«Հրապարակ»․ Կարիքավորները փոշմանել են Fri, 18 Sep 2026 09:25:57 +0400 Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրություններից…

38 րոպե ago

«Հրապարակ»․ 3 ամիս առաջ էլ գրել էր, որ Փաշինյանին պետք է արգելել այցելել Զանգեզուր

«Հրապարակ»․ 3 ամիս առաջ էլ գրել էր, որ Փաշինյանին պետք է արգելել այցելել Զանգեզուր Fri,…

48 րոպե ago

Օրը մի աղետ

Օրը մի աղետ Fri, 18 Sep 2026 09:00:25 +0400 Ամեն օր մի արտառոց ու անընդունելի…

1 ժամ ago