Վաթսափով նոր հրահանգ է իջեցրել

Վաթսափով նոր հրահանգ է իջեցրել

Wed, 15 Apr 2026 13:25:36 +0400


Վաղ առավոտից երկրի ղեկավարը վաթսափով հերթական հրահանգն է իջեցրել ՔՊ-ի ծանր հրետանուն։ Այս անգամ ցուցումը եղել է՝ երեկ բերման ենթարկված «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու կանանց մաքսիմալ վարկաբեկելն ու վախի մթնոլորտ ստեղծելը։ Կարկառուն ՔՊ-ականները, իրար հերթ չտալով, լայվեր են մտնում ու գրառումներ անում՝ «բոլորին նստացնելու ենք», «հասեք-բռնեք՝ ընտրություն են կեղծում» ոճով։

Բազմիցս նմանատիպ ձայնագրություններ կեղծած-խեղաթյուրած նույն ուժի անդամները հիմա ոչ մի քրեորեն պատժելի տարր չպարունակող ձայնագրությունը դրոշակ սարքած փորձում են հանրությանը համոզել, թե նորածին երեխա ունեցող Գոհար Ղումաշյանը ընտրությունը կեղծեց ու երկիրը վարի տվեց։

Սոցապ նախարար Արսեն Թորոսյանը լայվով համոզում է, որ Փաշինյանն իրեն մոտեցած մարդկանց ոչ թե անհատական օգնություն ենք ցույց տալի, այլ համակարգային խնդիրներ ենք լուծում, բայց չի հիշատակում՝ մարդուն լավ աշխատանքի տեղավորելը ինչպես կարող է համակարգային խնդրի լուծում լինել։ Բոլորս հիշում ենք, թե ինչպես Փաշինյանը հանձնարարեց իրեն մոտեցած երիտասարդին «լավ գործի» տեղավորել։

Պատգամավոր, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոջորյանը գուժում է, որ հաջորդիվ ընդդիմությունը մի քանի ցուցարար էլ է փողոցում գնդակահարելու կամ՝ պետությունը զոհաբերելու, մոռանալով հիշատակել, որ հայկական պետությունը զոհաբերած միակ ուժը մինչ այսօր հենց իրենց ՔՊ-ն է։

Ռուբեն Ռուբինյանը «Ուժեղ Հայաստանի» հետ առնչություն ունեցող մարդկանց զգուշացնում է, որ ձերբակալվելու են՝ անկախ սեռից, տարիքից և նորածին ունենալու հանգամանքից, եթե իրենք որոշեն, որ նրանք ընտրակաշառք են բաժանել։ Այն դեպքում, երբ նույնիսկ իրենց կցած- կցմծած ձայնագրության մեջ որևէ կաշառքի հիշատակում չկար։

Ամենածանր «հրետանին»՝ Արայիկ Հարությունյանն էլ, կարծում է, որ ընդդիմության համատեղ հանրահավաքի նպատակը ճնշում գործադրելն է, որպեսզի ընդդիմությանը չձերբակալեն ընտրակաշառքի մեղադրանքով։ Այս մարդը կամ մեզ է գժի տեղ դնում, կամ՝ ինքն իրեն։ Ըստ իրեն՝ երկիրն այս վիճակին հասցրած իշխանության դեմ հանրահավաք անելու ուրիշ ոչ մի պատճառ չկա՞։

Պարզ է, որ այս ՔՊ-ական «զորահավաքի» պատճառը երեկ երեկոյան Իշխան Սաղաթելյանի հայտարարած հանրահավաքից վախն է։ Նախորդ հանրահավաքի բազմամարդությունը ենթադրում է, որ հաջորդն ավելի ազդեցիկ կարող է լինել եւ ՔՊ-ի առաջնորդը դրանից սարսափած է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մեծ Բրիտանիայի վարչապետն այսօր դաժան զրույց կունենա Թրամփի հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետն այսօր դաժան զրույց կունենա Թրամփի հետ Tue, 22 Sep 2026 13:00:55 +0400…

26 րոպե ago

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Երևան- Բելգրադ – Երևան երթուղով

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Երևան- Բելգրադ - Երևան երթուղով Tue, 22 Sep 2026 12:51:49…

35 րոպե ago

Ծառուկյանի հաղթանակը թանկ արժեցավ․ ինչ որոշում է կայացվել

Ծառուկյանի հաղթանակը թանկ արժեցավ․ ինչ որոշում է կայացվել Tue, 22 Sep 2026 12:45:05 +0400 UFC-ի…

42 րոպե ago

Հանդիպելու են Ռուսաստանի և ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետները

Հանդիպելու են Ռուսաստանի և ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետները Tue, 22 Sep 2026 12:30:45 +0400 Ռուսաստանի արտաքին…

56 րոպե ago

Ալիևը խորհրդակցություն է անցկացրել․ ի՞նչ կապ ունի Սոթքի հանքավայրը

Ալիևը խորհրդակցություն է անցկացրել․ ի՞նչ կապ ունի Սոթքի հանքավայրը Tue, 22 Sep 2026 12:17:36 +0400…

1 ժամ ago

Ընդդիմադիր այդ ուժերը պիտի բացատրություն ներկայացնեն

Ընդդիմադիր այդ ուժերը պիտի բացատրություն ներկայացնեն Tue, 22 Sep 2026 12:16:27 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության…

1 ժամ ago