Քաղաքականապես միամիտ-անմեղսունակներին տեղեկացնեմ

Քաղաքականապես միամիտ-անմեղսունակներին տեղեկացնեմ

Wed, 15 Apr 2026 13:45:47 +0400


Նկատել եմ ևս մեկ կարևոր առանձնահատկություն Հայաստանի ներկայիս իշխանությունների մոտ՝ դա անադեկվատ ձևանալն է, ավելի ճիշտ՝ ձևացնելը, թե իրենք իբր սուրբ անմեղություն են և ոչինչ չեն հասկանում։ Այս մեթոդը հայերենում կարելի է ձևակերպել այսպես՝ «գժի տեղ դնելու» նուրբ արվեստը։

Օրինակ՝ աչքերը կլորացրած, լիովին լուրջ դեմքով ասում են․ «Իսկ ինչո՞ւ ռուսները պետք է բարձրացնեն գազի գինը կամ կրճատեն տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ»։
Լո՞ւրջ։

Եվ քանի որ իրենք իրենց ներկայացնում են որպես քաղաքականապես միամիտ-անմեղսունակ, պատասխանեմ․ Գազը, բաց շուկաները, տնտեսական արտոնությունները, բաց աշխատաշուկան՝ այս ամենը տրվել է Հայաստանին, որովհետև մեզ համարել են դաշնակից։ Իսկ քանի որ Հայաստանի իշխանությունները վարում են հակառուսական քաղաքականություն և ձգտում են ենթարկվել այնպիսի աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների, որոնք նպատակ են դնում թուլացնել կամ ոչնչացնել Ռուսաստանը, ապա ռուսները տրամաբանորեն մտածում են, որ դոտացիա չեն տա այն երկրի տնտեսությանը, որը որոշել է գնալ հակառուսական ուղղությամբ։
Եվ եթե Փաշինյանին կամ նրա ինչ-որ ճարպիկ թիմակցի թվում է, թե ռուսները դա չեն հասկանում, ապա նրանք ոչ միայն սխալվում են, այլ ճակատագրական անկապ խաղերի մեջ են մտնում՝ սեփական ժողովրդին հերթական անգամ խաբելով ։

Ավելին, սրանց տեղեկացնեմ, որ ոչ ԵՄ-ն, ոչ էլ ԱՄՆ-ը չեն բացելու իրենց շուկաները Հայաստանի համար և չեն մատակարարելու երկիր էներգակիրներ, հացահատիկ, պարարտանյութեր և էլի լիքը մեզ համար ծայրահեղ անհրաժեշտ հումք ամենաէժան գներով։ Այսպիսով, պետք չէ ձևացնել միամիտ կամ անմեղսունակ․ պետք է ընդունել, որ ներկայիս իշխանությունների հակառուսական քաղաքականությունը երկիրը հասցրել է տնտեսական կոլապսի եզրին։

Իսկ թուրքերի և ադրբեջանցիների առաջ Փաշինյանի իշխանությունների նվաստացումների ու քծնանքի մասին ընդհանրապես լռում եմ։ Սա արդեն քաղաքականություն չէ, այլ հակապետական և հակահայկական հետևողական քայլերի համակարգ։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Տիգրանաշենում երբեք ադրբեջանցիներ չեն ապրել

«Հրապարակ». Տիգրանաշենում երբեք ադրբեջանցիներ չեն ապրել Thu, 27 Aug 2026 09:15:38 +0400 Մեր զրուցակիցն ԱԺ…

13 րոպե ago

«Հրապարակ». Արծրուն Հովհաննիսյանն այլեւս չի դասախոսի ԵՊՀ-ում

«Հրապարակ». Արծրուն Հովհաննիսյանն այլեւս չի դասախոսի ԵՊՀ-ում Thu, 27 Aug 2026 09:08:58 +0400 Պատերազմի պարտության…

20 րոպե ago

Հաղթել՝ չի նշանակում օրենքից դուրս լինել

Հաղթել՝ չի նշանակում օրենքից դուրս լինել Thu, 27 Aug 2026 09:00:47 +0400 Ժողովուրդը սա է…

28 րոպե ago

«Հրապարակ». Լսե՞լ եք, մի ադրբեջանցի պաշտոնյա Արծվաշեն ասի, ասում են` Բաշքենդ

«Հրապարակ». Լսե՞լ եք, մի ադրբեջանցի պաշտոնյա Արծվաշեն ասի, ասում են` Բաշքենդ Thu, 27 Aug 2026…

43 րոպե ago

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց Thu, 27 Aug 2026 08:33:23 +0400 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար…

55 րոպե ago

«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում

«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում Thu, 27 Aug 2026 08:20:36…

1 ժամ ago