Լոռիում հազարավոր բնակիչներ մի քանի օր է հոսանք չունեն․ ՀԷՑ-ը արձագանքել է

Լոռիում հազարավոր բնակիչներ մի քանի օր է հոսանք չունեն․ ՀԷՑ-ը արձագանքել է

Wed, 15 Apr 2026 15:58:57 +0400


«Հրապարակ»-ը Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ու հարակից մի շարք գյուղերի բնակիչներից ահազանգեր է ստացել, որ արդեն 3-րդ օրն է, որ հոսանք չունեն և դեռ չգիտեն, թե երբ կվերականգնվի էլեկտրաէներգիայի մատակարարումը։

Մեր զրուցակիցները պատմեցին, որ վերջին օրերին արձանագրված ցուրտ եղանակով պայմանավորված հոսանքի անջատումները մի շարք խնդիրներ են առաջացրել։ «Ապրիլի 12-ի ուշ երեկոյան անջատել են ու մինչև հիմա չկա հոսանք։ Տանը փոքր երեխաներ կան, ծերեր կան, չգիտենք ոնց ջեռուցենք տունը, ժամը 7-ից պառկում ենք քնելու, էդ մութ ժամին նստենք ի՞նչ անենք, ոչ երեխաները դասերն են կարողանում անել, ոչ կարողանում ենք լողանալ։ Չեն էլ ասում, թե երբ կունենանք հոսանք»,- ասաց բնակիչներից մեկը։

Մեզ հետ զրույցում ՀԷՑ-ից հայտնեցին, որ էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման հետ կապված ժամկետներ չեն կարող նշել․ «Մեզ ներկայացրել են, որ օրվա ընթացքում հնարավոր է վերականգնվի, բայց հստակ ոչինչ ասել չեմ կարող։ Բարձր լարման ուղղություններ են վնասված։ Բազմաթիվ հասցեներում արդեն մի քանի օր է հոսանք չկա, այդ թվում նաև Սպիտակի հարակից գյուղերում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Սեպտեմբերին պատերազմ լինելու՞ է

Սեպտեմբերին պատերազմ լինելու՞ է Sun, 02 Aug 2026 13:00:36 +0400 Latest news from Secure News…

8 րոպե ago

Ձեզ միայն Քըլըչի շնորհավորանքը մնաց. Ագնեսա Խամոյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Ձեզ միայն Քըլըչի շնորհավորանքը մնաց. Ագնեսա Խամոյանը՝ Ռուբեն Ռուբինյանին Sun, 02 Aug 2026 12:52:10 +0400…

17 րոպե ago

Ինչքանո՞վ է բարեկիրթ, որ բազմաթիվ ընդդիմադիրներ հետապնդման են ենթարկվում. Լևոն Քոչարյանը՝Ռուբինյանին

Ինչքանո՞վ է բարեկիրթ, որ բազմաթիվ ընդդիմադիրներ հետապնդման են ենթարկվում. Լևոն Քոչարյանը՝Ռուբինյանին Sun, 02 Aug 2026…

29 րոպե ago

Ընդդիմադիր խմբակցությունները գնալու են Մայր Աթոռ՝ ստանալու Վեհափառի օրհնությունը

Ընդդիմադիր խմբակցությունները գնալու են Մայր Աթոռ՝ ստանալու Վեհափառի օրհնությունը Sun, 02 Aug 2026 12:29:42 +0400…

39 րոպե ago

«Ուժեղ Հայաստանը» ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը

«Ուժեղ Հայաստանը» ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը Sun, 02 Aug 2026 12:19:39…

49 րոպե ago

Օգտագործելու եմ «դե ֆակտո Ազգային ժողով», «դե ֆակտո կառավարություն» ձևակերպումները

Օգտագործելու եմ «դե ֆակտո Ազգային ժողով», «դե ֆակտո կառավարություն» ձևակերպումները Sun, 02 Aug 2026 12:15:35…

53 րոպե ago