Լոռիում հազարավոր բնակիչներ մի քանի օր է հոսանք չունեն․ ՀԷՑ-ը արձագանքել է

Լոռիում հազարավոր բնակիչներ մի քանի օր է հոսանք չունեն․ ՀԷՑ-ը արձագանքել է

Wed, 15 Apr 2026 15:58:57 +0400


«Հրապարակ»-ը Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ու հարակից մի շարք գյուղերի բնակիչներից ահազանգեր է ստացել, որ արդեն 3-րդ օրն է, որ հոսանք չունեն և դեռ չգիտեն, թե երբ կվերականգնվի էլեկտրաէներգիայի մատակարարումը։

Մեր զրուցակիցները պատմեցին, որ վերջին օրերին արձանագրված ցուրտ եղանակով պայմանավորված հոսանքի անջատումները մի շարք խնդիրներ են առաջացրել։ «Ապրիլի 12-ի ուշ երեկոյան անջատել են ու մինչև հիմա չկա հոսանք։ Տանը փոքր երեխաներ կան, ծերեր կան, չգիտենք ոնց ջեռուցենք տունը, ժամը 7-ից պառկում ենք քնելու, էդ մութ ժամին նստենք ի՞նչ անենք, ոչ երեխաները դասերն են կարողանում անել, ոչ կարողանում ենք լողանալ։ Չեն էլ ասում, թե երբ կունենանք հոսանք»,- ասաց բնակիչներից մեկը։

Մեզ հետ զրույցում ՀԷՑ-ից հայտնեցին, որ էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման հետ կապված ժամկետներ չեն կարող նշել․ «Մեզ ներկայացրել են, որ օրվա ընթացքում հնարավոր է վերականգնվի, բայց հստակ ոչինչ ասել չեմ կարող։ Բարձր լարման ուղղություններ են վնասված։ Բազմաթիվ հասցեներում արդեն մի քանի օր է հոսանք չկա, այդ թվում նաև Սպիտակի հարակից գյուղերում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՔՊ-ի ձայները 30-40 % է եղել․ դա է մաքսիմումը

ՔՊ-ի ձայները 30-40 % է եղել․ դա է մաքսիմումը Tue, 09 Jun 2026 13:21:18 +0400 …