Անվճար ապահովագրություն․ նախընտրական խոստո՞ւմ, թե՞ երկարաժամկետ ծրագիր

Անվճար ապահովագրություն․ նախընտրական խոստո՞ւմ, թե՞ երկարաժամկետ ծրագիր

Wed, 15 Apr 2026 17:45:00 +0400


65 տարեկանից բարձր անձանց անվճար ապահովագրության թեման վերջին շրջանում հաճախ է հայտնվում հանրային քննարկումների կիզակետում։ 65+ անձիք առավել խոցելի են, քանի որ շատերը քրոնիկակակն հիվանդություններ ունեն, դեղորայքային և հաճախակի բուժզննության անհրաժեշտություն։ Սակայն թոշակառուների համար դա ծանր հոգս է, չնայած հակառակը նույնպես հնարավոր է: Կառավարության նոր որոշմամբ այդ բոլոր հետազոտությունները, բուժումը անվճար է լինելու։ Նման նախաձեռնության նպատակն է նվազեցնել բժշկական ծառայություններից օգտվելու խոչընդոտները և ապահովել հանրության որակյալ բուժում։ Ինչ ծառայություններ են ներառելու բուժման մեջ․

Նեղ մասնագետի խորհրդատվություն՝ տարին 2 անգամ։
Սոնոգրաֆիկ, ռենտգեն, ՀՇ, ՄՌՏ, դուպլեքս հետազոտություն՝ տարին առավելագույնը 2 անգամ։
Կատարակտի վիրահատություն։
Լեղապարկի հեռացում։
Ճողվածքների վիրահատություն։
Կոտրվածքների վիրահատություն։
Սրտի ռիթմը կարգավորող սարքի տեղադրում։
Սրտի ստենտավորում (մինչև 3 ստենտ)։
Առիթմոլոգիական միջամտություններ։
Քարափշրում։
Հոդերի էնդոպրոթեզավորում։
Դեղորայք (տարեկան փոխհատուցման չափի սահմանափակումներով)։

Այս ցանկը ամիսներ առաջ ներկայացրել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ սա ամբողջական ցանկը չէ։ Ոլորտի մի շարք մասնագետների խոսքով, այս ամենը կարող է կարճաժամկետ ազդեցություն ունենալ, այսինքն, այն կարող է առաջիկայում ընդհատվել, օրինակ՝ ընտրություններից հետո։ Քաղաքացիների շրջանում անվճար բուժզննման հետ կապված հիմնականում կարծիքը դրական է։ Մենք խոսեցինք Ա․Մալայանի անվան կլինիկայի ակնաբույժի հետ նա նշեց, որ հիվանդների թիվը առողջության պարտադիր ապահովագությունը մտցնելուց հետո կրկնապատկվել է։ «Եթե ամիսներ առաջ օրվա ընթացքում 10-ից ավելի հիվանդ էի ընդունում, ապա հիմա հաշվարկը կորցրել եմ»,- ծիծաղով պատասխանեց նա։ Այս ամենից կարելի է եզրակացնել, որ ծրագիրը հաջողված է եւ մարդիկ օգտվում են դրանից, պարզապես մտավախություն ունեն, որ այն ընտրություններից հետո շարունակություն չի ունենա։ Դա նշանակում է, որ հանրությունը վստահ չէ, կասկածներ ունի կառավարության հետեւողականության նկատմամբ։

Շուշան Սարիկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քցե՛լ եք ժողովրդին, TRIPP-ի անվան տակ նոր տարածք եք տալիս

Քցե՛լ եք ժողովրդին, TRIPP-ի անվան տակ նոր տարածք եք տալիս Thu, 29 Oct 2026 14:02:56…

13 րոպե ago

Բաքվեցի աշակերտները դաժան ծեծի են ենթարկել լրագրողներին

Բաքվեցի աշակերտները դաժան ծեծի են ենթարկել լրագրողներին Thu, 29 Oct 2026 14:00:25 +0400 Երեկ Բաքվի…

15 րոպե ago

#Ուղիղ․ Ծեծկռտուքից հետո Ռուբեն Ռուբինյանը ասուլիս է հրավիրել

#Ուղիղ․ Ծեծկռտուքից հետո Ռուբեն Ռուբինյանը ասուլիս է հրավիրել Thu, 29 Oct 2026 13:58:40 +0400 Latest…

17 րոպե ago

Փաստաբանը` Գագիկ Խաչատրյանին պատկանող նկարները անվճար ցուցադրելու մասին

Փաստաբանը` Գագիկ Խաչատրյանին պատկանող նկարները անվճար ցուցադրելու մասին Thu, 29 Oct 2026 13:45:42 +0400 Latest…

30 րոպե ago

«Հրապարակ». Նման ծրագրեր շատերի հետ է ԱՄՆ-ն ստորագրել, բայց ոչ մի երկիր մասնաբաժին չի տվել

«Հրապարակ». Նման ծրագրեր շատերի հետ է ԱՄՆ-ն ստորագրել, բայց ոչ մի երկիր մասնաբաժին չի տվել…

30 րոպե ago

«Միզային կատետրը 2 ամիս չի փոխվել, մարմնին վերքեր են առաջացել, վտանգավոր է»

«Միզային կատետրը 2 ամիս չի փոխվել, մարմնին վերքեր են առաջացել, վտանգավոր է» Thu, 29 Oct…

33 րոպե ago