«Հրապարակ». «Փրկիչներն» ու պատերազմի մունետիկները․ Փաշինյանի կռիվը դատարկ աթոռների հետ

«Հրապարակ». «Փրկիչներն» ու պատերազմի մունետիկները․ Փաշինյանի կռիվը դատարկ աթոռների հետ

Thu, 16 Apr 2026 08:45:39 +0400


Որքան մոտենում են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները, իշխանականներն իրենց վախերն ու ընդդիմության դեմ հակաքարոզչությունն արտահայտում են ամենազավեշտալի ու աբսուրդ սցենարներով։ Երեկ խորհրդարանում հերթական հարցուպատասխանն էր, եւ, ինչպես նախորդ անգամ, երեկ էլ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել էր՝ չէր ներկայացել, թերեւս, փորձելով զրկել Փաշինյանին թատրոն բեմականացնելու հնարավորությունից։ Սակայն Փաշինյանն ու իր խմբակը հիմա էլ ընդդիմադիրների դատարկ աթոռների դեմ սկսեցին կռիվ տալ։

Իշխանության թիվ մեկ դիջեյ Էդուարդ Աղաջանյանը բարձրագոչ հայտարարություններ արեց խորհրդարանի դերի եւ կարեւորության մասին։ Նա, թերեւս, մոռացել էր, որ հենց իրենք՝ ՔՊ-ականներն են Վահագն Ալեքսանյանի շուրթերով պաշտոնապես ընդունել, որ իրենք Նիկոլ Փաշինյանի ուսապարկերն են՝ խորհրդարանում ընդամենը կոճակ սեղմողներ, որոնք վոթսափային հաղորդագրությամբ պարտավոր են հրաժարվել պատգամավորական մանդատներից ու պաշտոններից։ Նա մասնավորապես հայտարարեց, թե վիճակագրություն ունի, որ այս գումարման խորհրդարանում ընդդիմադիրները մոտ 80 տոկոս բոյկոտել են կառավարության հետ հարցուպատասխանի ֆորմատը, այդպիսով՝ «անարգել» են պառլամենտական կառավարում որդեգրած պետության թիվ մեկ օրենսդիր մարմինը, ուստի կոչ արեց ժողովրդին` ձայն չտալ նման ընդդիմությանը: Ապա հարց ուղղեց Փաշինյանին. «Ինչո՞ւ պետք է ժողովուրդը ձայն տա այս քաղաքական ուժին», եւ ընտրողների 65 տոկոսի քվեին հավակնող ուժի առաջնորդը խորհրդարանական ռինգ բարձրացավ` մեն-մենակ մարտնչելու։ Սկսեց հանդես գալ ժողովրդի անունից, թե ժողովուրդը հոգնել է ընդդիմադիրներից: Ապա իր կառավարման 8 տարիների ընթացքում 5 պատերազմ, ռազմական էսկալացիա եւ բազում զոհեր մեզ բերած «ազգակործան պատուհասն» ասաց, թե ընդդիմադիրները պատերազմ են բերելու․ «Կարծում եմ՝ մեր ժողովուրդը պատերազմի եռագլուխ ուժին ձայն տալու պատճառ չունի։ Ընդհակառակը, ունի բազմաթիվ պատճառներ՝ այդ ուժերին ձայն չտալու։ Քվեարկել այդ ուժերից որեւէ մեկի օգտին՝ նշանակում է քվեարկել ինքդ քո դեմ։ Ես 6 տարի անցկացրել եմ ԱԺ-ում, չեմ հիշում մի հարցուպատասխան, որին ներկա եղած չլինեմ, եթե առանձնահատուկ պատճառ չի եղել։ Բացակայությունը մի բանի վկայությունն է․ նրանք ընդունում են իրենց պարտությունն այս քաղաքական երկխոսության մեջ եւ վեշերը հավաքելու պրոցեսի մեջ են ԱԺ-ից։ Որ ասում ենք՝ պատերազմի եռագլուխ կուսակցություն, կարող ենք նաեւ ասել՝ նախկինների եռագլուխ կուսակցություն»։ Ապա ժողովրդին առաջարկեց․ «Նոյան տապան նստացնել այդ ուժերին եւ բաց նավարկության ուղարկել դեպի համաշխարհային պատմության օվկիանոս»։

Բայց պետության կառավարումը հիմնովին ձախողած ուժի առաջնորդը սրանով չբավարարվեց, մեկ այլ նախապես պլանավորված հարցի պատասխանելիս կրկին վերադարձավ ընդդիմադիրներին, թե հիմա էլ են փորձում տուկի թել ու հինգ հազար դրամներ բաժանելով տիրանալ ժողովրդի քվեին։

Եվ կրկին սպառնաց Սամվել Կարապետյանին՝ հայտարարելով, թե մինչեւ տարեվերջ նա կորցնելու է իր ֆինանսական միջոցները։ «Ես կանխատեսել եմ եւ պնդում եմ իմ կանխատեսումը, որ ձեր նշած բազմաքաղաքացին մինչեւ տարեվերջ աղքատանալու է։ Իրանից մեծ-մեծ որ պարտավորություններ ա ստանձնել, դրանք չկատարելու արդյունքում իրա նոմինալ ունեցածն իր ձեռից առնվելու է»։ Պարզ չէր՝ սպառնում էր, թե նրա մնացած ունեցվածքն է՞լ է խլելու, թե Վանգայի նման գուշակություն էր անում:

Պատասխանելով ՔՊ-ական պատգամավորի հարցին, որը հիշեցնում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այն հայտարարությունները, թե Փաշինյանի վերընտրվելու դեպքում Հայաստանը տնտեսական լուրջ խնդիրներ է ունենալու, նա ասաց. «Ինձ այդ խոսույթն ակնհայտ է դարձնում, որ գործ ունենք օտարերկրյա գործակալի հետ։ Փորձ է անում հրահրել ՀՀ-ՌԴ կոնֆլիկտ, էդ կոնֆլիկտի վրա ձեռքները տաքացնելու համար։ Ես անհնար եմ համարում այդպիսի բանը»: Ի դեպ, պատերազմի կուսակցության առաջնորդը հարցուպատասխանից առաջ, երբ ներկայացնում էր կառավարության ծրագրի անցած տարվա հաշվետվությունը, կրկին փայլեց մի շարք հայտարարություններով եւ ՔՊ-ին ու իրեն մոտավորապես Հիսուս Քրիստոս ներկայացրեց՝ ասելով․ «Հայաստանը հաղթահարել է գոյատեւման ու մաքառման իրեն պարտադրված օրակարգը ու մտել է պարզապես ապրելու պատմական դարաշրջան»: Ապա «այդ դարակազմիկ հանգրվանն» իրականություն դարձնելու համար ՔՊ-ականներին շնորհակալություն հայտնեց։ ՔՊ-ն, ըստ Փաշինյանի, փոխել է մեր պատմության կործանարար ընթացքն ու Հայաստանը դրել է խաղաղ ու ստեղծարար պատմության ընթացքի մեջ։ Հետո հայտարարեց՝ այո՛, բազում զոհերի ու զոհողությունների գնով, բազում զրկանքների ու տառապանքների գնով, դժոխքի միջով անցնելու գնով ձեռք բերվեց այն, ինչ այսօր ունենք։

««Ղարաբաղը մերն էր ու այլեւս մերը չէ» խոսույթն աշխարհաքաղաքական թակարդում մեր գտնվելու փիլիսոփայությունն ու հայեցակարգն է, իրականությունն այն է, որ Հայաստանը մերը չէր ու այլեւս մերն է, իրականություն այն է, որ մեզ հայտնի բոլոր տարածքները հայկական վերահսկողության տակ եղել են մեր պետության, մեր ինքնիշխանության ու անկախության հաշվին, ու մենք դա չենք հասկացել»,- ասաց նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ Sat, 31 Oct 2026…

1 ժամ ago

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել Sat, 31 Oct 2026 23:30:08 +0400 Ամերիկացի…

2 ժամ ago

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել Sat, 31 Oct 2026 23:13:57 +0400…

2 ժամ ago

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ Sat, 31 Oct 2026 22:59:03 +0400 Հոկտեմբերի 31-ին…

2 ժամ ago

Հայ մարզիկները մեդալներ են շահել

Հայ մարզիկները մեդալներ են շահել Sat, 31 Oct 2026 22:45:14 +0400 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող…

3 ժամ ago

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ Sat, 31 Oct 2026 22:30:50 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե…

3 ժամ ago