ՔԿ-ն ոստիկանների կողմից բռնության ենթարկված կնոջ մահը ուզում է բարդել բժիշկների վրա

ՔԿ-ն ոստիկանների կողմից բռնության ենթարկված կնոջ մահը ուզում է բարդել բժիշկների վրա

Thu, 16 Apr 2026 19:45:12 +0400


Քննչական կոմիտեն մի անհասկանալի պատասխան է հրապարակել hraparak.am-ի այսօրվա «Էլի մի զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է» հոդվածի կապակցությամբ:

Նյութում պատմել էինք Երեւանի բնակիչ Նինա Խաչատրյանի մահվան մասին, որի կապակցությամբ օրերս վարույթ է նախաձեռնվել: Խաչատրյանի տուն ոստիկաններ էին եկել՝ խուզարկության: Որդուն հայհոյանքով, կոպտորեն, չոբանավարի ուզեցել են տանել, կինը մայրաբար մեջտեղ է ընկել, պաշտպանելով որդուն՝ ոստիկաններից, բայց նրան բռունցքներով բրդբրդել են, նետել գետնին, որից նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:

Մի քանի օրից Նինա Խաչատրյանը մահացել է աղիքի նեկրոզից, ինչը, ըստ որդու, ոստիկանների հարվածից ստացած աղիքի օղակման հետեւանք է եղել: Մենք զրուցել էինք ընտանիքի անդամների հետ, ծանոթացել փաստաթղթերին։

Մեր հրապարակման կապակցությամբ Քննչական կոմիտեն հերքում է տեղադրել՝ իբր ոստիկանները կապ չունեն կատարվածի հետ․ «Ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդմամբ փաստվում է, որ կինը մահացել է բժշկական միջամտությունից հետո, ինչի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և կատարվում է նախաքննություն»:
Փաստորեն, առանց դատաբժշկական փորձաքննության, առանց անգամ հաղորդում ներկայացնող անձին հարցաքննելու, առանց Նինա Խաչատրյանի հարազատներից մեկին տուժող ճանաչելու, քննիչները «ապրիորի» որոշել են, որ մեղավոր են բժիշկները, իսկ «Հրապարակի» հոդվածը իրականությանը չի համապատասխանում:

Նշենք, որ Նինա Խաչատրյանի որդու՝ Արման Առաքելյանի հավաստմամբ, որը դեպքի ականատեսն է եղել, իրավապահների այցից մեկ օր առաջ իր մայրը «տոպրակներով կանաչի էր հավաքում դաշտից՝ առողջ էր, առույգ եւ ուրախ»: Իսկ նրանց կողմից բռնության ենթարկվելուց անմիջապես հետո գլխացավ եւ փսխումներ է ունեցել, անկողին է ընկել: «Ինչի՞ հիման վրա են նրանք բժշկական սխալի հոդվածով գործը հարուցել, եթե անգամ ինձ չեն հարցաքննել: Սա նշանակում է, որ նրանք ուզում են կոծկել գործը, պատասխանատվությունից ազատել մորս բռնության ենթարկած ոստիկաններին: Ես տեսել եմ, թե նրանք ինչ են արել մորս հետ, ես վկա եմ, բայց ինձ անգամ չեն էլ հարցաքննել, էդ ինչպե՞ս մեկ-երկու օրում, առանց փորձաքննության հոդվածը դրեցին: Ես հավատում եմ բժիշկներին, համոզված եմ, որ մայրս աղիքի օղակում է ստացել եւ որ դա եղել է ոստիկանների կողմից նրան բռունցքներով գազանավարի սեղմելու ու հատակին գցելու հետեւանք», – ասում է Նինա Խաչատրյանի որդին:

Նա պատրաստվում է բողոքարկել քննիչների որոշումը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն Thu, 05 Nov 2026 23:59:04 +0400 Պաշտպանության…

48 րոպե ago

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում Thu, 05 Nov 2026 23:45:52 +0400 ԱՄՆ…

1 ժամ ago

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան Thu, 05 Nov 2026 23:30:28 +0400 Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը…

1 ժամ ago

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով Thu, 05…

1 ժամ ago

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը Thu, 05 Nov 2026 23:14:23 +0400…

2 ժամ ago

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ Thu, 05 Nov 2026…

2 ժամ ago