Զուգահեռներ՝ Ստալինյան ժամանակաշրջանի հետ․ Սա բռնաճնշման դասական ձեռագիր է

Զուգահեռներ՝ Ստալինյան ժամանակաշրջանի հետ․ Սա բռնաճնշման դասական ձեռագիր է

Thu, 16 Apr 2026 21:16:16 +0400


Հետևելով Հայաստանում այսօրվա լայնամասշտաբ ձերբակալությունների ընթացքին, տեսնելով, թե ինչպես են ինչ-որ «ձայնագրությունների» հիման վրա մարդկանց պիտակավորում՝ ակամա զուգահեռներ եմ անցկացնում պատմության ամենամութ՝ Ստալինյան ժամանակաշրջանի հետ։

Այն ժամանակ էլ էին մարդկանց «մեղավոր» հռչակում դեռ դատարան չհասած. պարզապես պետք էր համատարած վախի մթնոլորտ ստեղծել։

Բայց եկեք հասկանանք, թե իրականում ինչ է թաքնված այս ամենի հետևում։ Դեռ ոչինչ ապացուցված չէ, դեռ չկա դատարանի ոչ մի օրինական վճիռ, բայց մարդկանց արդեն թիրախավորում են, նրանց անունները հանրայնացնում են լուրերով՝ փորձելով կոտրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց համակիրների կամքը։

Սա բռնաճնշման դասական ձեռագիր է, երբ օրենքը ծառայեցվում է քաղաքական նպատակներին։

Իմ տարիների փորձը հուշում է՝ երբ պետությունը սկսում է գործել նման շտապողականությամբ ու ցուցադրական կոշտությամբ, նշանակում է՝ իրական նպատակը ոչ թե արդարադատությունն է, այլ քաղաքական հակառակորդին ամեն գնով լռեցնելը։

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մահացել է մոդել Վերա Սաֆարյանը

Մահացել է մոդել Վերա Սաֆարյանը Fri, 19 Jun 2026 14:39:39 +0400 Ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել…

12 րոպե ago

Կոչ է արել մրցելու փոխարեն համագործակցել

Կոչ է արել մրցելու փոխարեն համագործակցել Fri, 19 Jun 2026 14:30:10 +0400 Թուրքիայի ԱԳ նախարար…

21 րոպե ago

Երևանը «կանգնել է». ինչ է կատարվում Կիևյանում

Երևանը «կանգնել է». ինչ է կատարվում Կիևյանում Fri, 19 Jun 2026 14:22:55 +0400 Մայրաքաղաք Երևանում…

29 րոպե ago

Կասեմ՝ ինչու են ձերբակալել հորս

Կասեմ՝ ինչու են ձերբակալել հորս Fri, 19 Jun 2026 14:20:49 +0400 «Սուտ կլինի, եթե ասեմ՝…

31 րոպե ago

Հակակոռուպցիոն կոմիտեն գաղտնալսել է շան հաչոցը

Հակակոռուպցիոն կոմիտեն գաղտնալսել է շան հաչոցը Fri, 19 Jun 2026 14:17:09 +0400 Latest news from…

34 րոպե ago

«Առավոտյան եկել են ծնողներիս տուն». ի՞նչ է հայտնի

«Առավոտյան եկել են ծնողներիս տուն». ի՞նչ է հայտնի Fri, 19 Jun 2026 14:15:53 +0400 Երևանի…

36 րոպե ago