«Հրապարակ»․ Վագոն-տնակում՝ հակասանիտարական պայմաններում

«Հրապարակ»․ Վագոն-տնակում՝ հակասանիտարական պայմաններում

Fri, 17 Apr 2026 11:15:03 +0400


Դիլիջանցի ակտիվիստ Լուսինե Գրիգորյանը «Հանուն ձեր ապագայի» բարեգործական ՀԿ-ի համահիմնադիր Սուսաննա Իսահակյանի ու Արկադի Կիրակոսյանի նկարած եւ համացանցում տեղադրած տեսանյութում տեսել, ճանաչել է իր ծանոթ ընտանիքը՝ Արփինե Այվազյանին ու նրա երեխաներին։ Այդ ընտանիքը 2025թ․ գարնանը Դիլիջանի ֆերմաներից մեկում անասնապահ է աշխատել, սեփականատերը կարիքավոր ընտանիքին է հատկացրել վագոն-տնակ։ Գրիգորյանը, տեսնելով ընտանիքի վատ վիճակը, որ 3 տարեկան տղան՝ Ալենը, անխնամ է, խոսելու խնդիրներ ունի, երեխային տարել է վարսավիրի, հետո բժշկի մոտ՝ բուժզննման, հոգացել, որ մանկապարտեզում ազատ տեղ բացվելու դեպքում ընդունեն։ Նաեւ՝ Ֆեյսբուքում արած հայտարարությամբ կարիքավոր ընտանիքին անհրաժեշտ մանկական սայլակի, լվացքի մեքենայի, հագուստի խնդիր է լուծել։ Արփինե Այվազյանն ու ամուսինը՝ 36-ամյա Դավիթը, պարտքով գումար են խնդրել անասնապահական տնտեսության սեփականատիրոջից, որ հետո աշխատավարձով պարտքը մարեն, սակայն մի օր էլ, առանց զգուշացնելու, հավաքել են իրերն ու ամուսնու հնամաշ «Ժիգուլիով» հեռացել անհայտ ուղղությամբ։ «Հանուն ձեր ապագայի» ՀԿ-ի հիմնադիրներ Արկադի Կիրակոսյանը եւ Սուսաննա Իսահակյանը շարունակել են համացանցում տեսանյութեր տեղադրել Ախուրյանի Կաղնուտ գյուղում, մեկ այլ անասնատիրոջ տրամադրած վագոն-տնակում ապրող, անասնապահությամբ զբաղվող ընտանիքի մասին ու կոչ են արել՝ գումարով օգնել ընտանիքին։ Տեսանյութում ընտանիքի հայրը՝ Դավիթն ասում է, որ 36 տարեկան է, ունի շաքարախտ, ճողվածքներ, ստամոքսի խոց։ 3 երեխաներից փոքրը՝ 3 ամսական աղջնակը, վատառողջ է, երեխայի համար կաթի փոշի գնելու գումար չունեն։ Տիկտոկեր Տարոն Սարգսյանն էլ տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է այցելել վագոն-տնակում ապրող ընտանիքին՝ սնունդ ու գումար տվել, ապա ճանապարհի եզրին գտնվող մատուռում մոմ վառել։ Տեսանյութում Տարոնը վագոն-տնակում ասում է, որ չի ուզում նկարել երեխաներին։

Սուսաննա Իսահակյանն ինձ հայտնեց, որ Ախուրյանի սոցիալական ծառայության աշխատակիցները, մասնագիտական հանձնաժողովն այցելել են Կաղնուտում գտնվող ընտանիքին։ Պարզվել է, որ 31-ամյա Արփինե Այվազյանի անունն անձնագրով Արմինե է։ Իսկ Արկադի Կիրակոսյանն ասաց, որ երեխայի լավագույն շահի տեսանկյունից որոշվել է, որ ընտանիքը տեղափոխվի Լոռու մարզի Վահագնի գյուղ՝ Արփինե Այվազյանի հայրական տուն, այդ մասին Լոռու սոցծառայությունը տեղյակ է։ Ամիսներ շարունակ ընտանիքը տեղափոխվել է բնակավայրից բնակավայր, գոյատեւել անմարդկային՝ ցրտի, կեղտի, հակասանիտարական պայմաններում։ 4 տարեկան, 1 տարեկան 5 ամսական եւ 3 ամիսը չբոլորած մանուկների լավագույն շահի մասին սոցիալական ծառայությունը եւ համայնքների սոցաշխատողները չգիտեի՞ն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մանախին ձերբակալել են

Մանախին ձերբակալել են Fri, 02 Oct 2026 14:16:53 +0400 Արթուր Այվազյանը՝ Մանախը ձերբակալվել է։ «Իրազեկում.…

22 րոպե ago

Այսօր խաղում է Հայաստանի հավաքականը

Այսօր խաղում է Հայաստանի հավաքականը Fri, 02 Oct 2026 14:15:08 +0400 Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն…

24 րոպե ago

Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել Կարապետյանից

Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել Կարապետյանից Fri, 02 Oct 2026 14:05:48 +0400…

33 րոպե ago

Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում Fri, 02 Oct 2026 14:00:31 +0400 Latest news from Secure News…

38 րոպե ago

Ստամբուլում նշվել է հայկական եկեղեցու 200-ամյակը

Ստամբուլում նշվել է հայկական եկեղեցու 200-ամյակը Fri, 02 Oct 2026 14:00:22 +0400 Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասում…

39 րոպե ago

Ինչու է ձերբակալվել Արթուր Օհանյանը. մանրամասներ

Ինչու է ձերբակալվել Արթուր Օհանյանը. մանրամասներ Fri, 02 Oct 2026 13:44:52 +0400 Այսօր ձերբակալվել է…

54 րոպե ago