«Հրապարակ». Մի խմբում ոչ թե 20, այլ 30 երեխա կլինի

«Հրապարակ». Մի խմբում ոչ թե 20, այլ 30 երեխա կլինի

Fri, 17 Apr 2026 12:45:56 +0400


Մեր տեղեկություններով, Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մի շարք մանկապարտեզների կրտսեր խմբերի (2-3 տարեկանների) երեխաների թվակազմն ավելացրել են։ Եթե նախկինում երեխաների քանակը յուրաքանչյուր խմբում 20 էր, ապա այժմ մի շարք մանկապարտեզների խմբերում երեխաների քանակը հասցրել են 30-ի։ Ընդ որում, գործող օրենքը չի փոխվել, եւ որեւէ նոր որոշում չի ընդունվել։ Ըստ գործող օրենքի, կրտսեր առաջին խմբում երեխաների քանակը պետք է լինի առավելագույնը 20, իսկ կրտսեր երկրորդ խումբ փոխադրվելիս՝ սեպտեմբերին, խմբում սաների քանակն ավելանում է 10-ով, դառնում 30 երեխա։

Սա արվել է մանկապարտեզի համար սպասողների հերթերը նվազեցնելու եւ վերանորոգվող մանկապարտեզների սաներին տեղավորելու նպատակով, բայց պարզ է, որ 2-3 տարեկան 30 երեխա մեկ դաստիարակն ու դայակը չեն կարող խնամել։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ նման անհաժեշտություն առաջացել է հիմնանորոգվող մանկապարտեզներից երեխաներին տեղափոխելու ժամանակ․ «Հիմնականում կրտսեր առաջին խմբերում երեխաների 3-4 տարեկանները լրացել են, խմբերը համալրած երեխաները, այսպես թե այնպես, պետք է սեպտեմբերին հաճախեին մանկապարտեզ, որեւէ մեկի իրավունքի հաշվին չեն տեղի ունեցել խմբերում համալրումները։ Այդ երեխաները ոչ միայն հիմնանորոգման գնացող մանկապարտեզների երեխաներ են, նաեւ երեխաներ են, ովքեր հերթում սպասում էին եւ նոր են սկսել հաճախել»։

Հարցին՝ խմբերում երեխաների քանակի ավելացմանը զուգահեռ, դայակ-դաստիարակների թիվը ե՞ւս ավելացրել են, Խաչատրյանը պատասխանեց․ «Իհարկե, անհրաժեշտություն առաջացել է, եւ հաստիքացուցակով առանձին դեպքերում ունեն, իսկ որոշ դեպքերում էլ առաջիկայում ունենալու են։ Այդ հարցը եւս մտածված է, սակայն եթե այս պահին համալրված էլ չէ, անձնակազմի այլ ներկայացուցիչներ այդ դերը կատարում են, մինչեւ կհամալրվեն։ Բոլոր մանկապարտեզներում չէ, որ համալրվել են կրտսեր առաջին խմբերը, կան, որ անձնակազմի, տարածքի խնդիրներ ունեն, կամ խմբում խնդրով բալիկներ կան, մենք ցուցաբերել ենք անհատական մոտեցում, որտեղ հնարավոր է եղել, ավելացրել ենք, հատկապես որ արդեն ձեւավորված խմբեր են, եւ կարծել ենք, որ մի քանի ամիս շուտ խնդիր չի լինի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Մի մարդ է որոշում

«Հրապարակ»․ Մի մարդ է որոշում Fri, 10 Jul 2026 08:15:20 +0400 Երկու օր է՝ ՔՊ-ականները,…

19 րոպե ago

«Հրապարակ»․ Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել

«Հրապարակ»․ Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել Fri, 10 Jul 2026 08:10:15 +0400…

24 րոպե ago

«Հրապարակ»․ Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են

«Հրապարակ»․ Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են Fri, 10 Jul 2026 08:05:42 +0400 Մերձավանի…

28 րոպե ago

«Հրապարակ»․ Դատավորները չեն վախենում Փաշինյանից

«Հրապարակ»․ Դատավորները չեն վախենում Փաշինյանից Fri, 10 Jul 2026 08:00:36 +0400 Ութ տարի Հայաստանը ղեկավարող…

34 րոպե ago

Երգչուհին խոսել է իր օնկոլոգիական հիվանդության լուրերի մասին

Երգչուհին խոսել է իր օնկոլոգիական հիվանդության լուրերի մասին Fri, 10 Jul 2026 01:00:01 +0400 Ռուս…

8 ժամ ago

Նավթը շարունակում է թանկանալ

Նավթը շարունակում է թանկանալ Fri, 10 Jul 2026 00:30:38 +0400 Նավթի գինը Համաշխարհային շուկայում շարունակում…

8 ժամ ago