Անզգույշ հայտարարություն անելու փոխարեն մարզպետին խորհուրդ կտայի՝ ասեր՝ ինչո՞վ է աջակցել․ փոխքաղաքապետ

Անզգույշ հայտարարություն անելու փոխարեն մարզպետին խորհուրդ կտայի՝ ասեր՝ ինչո՞վ է աջակցել․ փոխքաղաքապետ

Fri, 17 Apr 2026 17:30:25 +0400


Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հայտարարությանը, թե Գյումրի քաղաքի կառավարումը «տապալված է», հակադարձում են Գյումրու փոխքաղաքապետերը։

​Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը, ամփոփելով քաղաքային իշխանության ղեկը ստանձնելու մեկ տարին, մարզպետի քննադատությունը որակեց որպես պոպուլիզմ։

​«Թողնում եմ այդ ամենը մեր գյումրեցիների գնահատականին, որովհետև պոպուլիզմը և գեղեցիկ մտքեր շարադրելը 8 տարիների ընթացքում քայքայել է Հայաստանի Հանրապետությունը։ Բա ո՞ւր է գործը, աշխատանքը»,- նշեց Առաքելյանը։

​Նա շեշտեց, որ իրենց ծրագրի 31 կետից 22-ն արդեն իսկ կատարված է, իսկ ասֆալտապատման աշխատանքները, նախորդ տարիների փորձը հաշվի առնելով, միշտ էլ մեկնարկել են մայիսի կեսերից։

«Փոսերը մեր գալով չեն գոյացել»,֊ասաց նա։

​Փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանն էլ իր հերթին անդրադարձավ փողոցների վիճակին՝ ընդգծելով, որ ապրիլից արդեն իսկ մեկնարկել են փոսալցման աշխատանքները։
​

«Այնպես չէ, որ մենք եկանք՝ էդ փոսերը գոյացան Գյումրիում. դա տարիների կուտակվածի արդյունքն է, մենք էլ կատարելու ենք որակով ու հետևողական»,- ասաց Մանուկյանը։

Փոխքաղաքապետը մարզպետին խորհուրդ տվեց թիրախավորելու փոխարեն ներկայացնել մարզային կառույցի իրական աջակցությունը քաղաքին.

​«Մարզպետին խորհուրդ կտայի, որ ոչ թե նման կոշտ ու կոպիտ պատասխան տար, այլ ասեր՝ ինչո՞վ է աջակցել քաղաքային իշխանություններին, որտեղ ի՞նչ աջակցություն է ցուցաբերել, որ մենք չենք ընդունել կամ չենք արել»։

​Ըստ քաղաքային իշխանության ներկայացուցիչների՝ կատարված աշխատանքը տեսանելի է, և հենց գյումրեցին պետք է տա վերջնական գնահատականը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոր մառազմ․ խնդրել է Google-ին Ատլանտյան օվկիանոսը վերանվանել Թրամփի օվկիանոս

Նոր մառազմ․ խնդրել է Google-ին Ատլանտյան օվկիանոսը վերանվանել Թրամփի օվկիանոս Thu, 22 Oct 2026 13:30:48…

12 րոպե ago

Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ համաձայնությունը մոտ է․ Թրամփ

Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ համաձայնությունը մոտ է․ Թրամփ Thu, 22 Oct 2026 13:23:59 +0400 ԱՄՆ…

19 րոպե ago

Փաշինյանը նշել է, թե երբ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը

Փաշինյանը նշել է, թե երբ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը Thu, 22 Oct 2026 13:20:50…

22 րոպե ago

Դպրոցների միավորումը նախագիծ է, սակայն Փաշինյանն արդեն փիառ է անում

Դպրոցների միավորումը նախագիծ է, սակայն Փաշինյանն արդեն փիառ է անում Thu, 22 Oct 2026 13:15:50…

27 րոպե ago

«Կրակեի՞ն, սպանեի՞ն». Փաշինյանը՝ Տավուշում հայտնաբերված ադրբեջանցու մասին

«Կրակեի՞ն, սպանեի՞ն». Փաշինյանը՝ Տավուշում հայտնաբերված ադրբեջանցու մասին Thu, 22 Oct 2026 13:14:41 +0400 Վարչապետ Նիկոլ…

28 րոպե ago

Փաշինյանը՝ հնարավոր նոր ընտրությունների մասին

Փաշինյանը՝ հնարավոր նոր ընտրությունների մասին Thu, 22 Oct 2026 13:11:14 +0400 Հայաստանի կառավարությունը առաջիկայում հանրությանը…

31 րոպե ago